Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/615

Այս էջը հաստատված է

Թումանյանն օգտվել է բազմաթիվ աշխատություններից, անհրաժեշտ նշումներ կատարել ձեռքի տակ եղած գրքերի լուսանցքներում, թղթերի վրա, կատարել առանձին գրառումներ օգտագործած աղբյուրներից։

Հավաքված ստվարածավալ արխիվային նյութը հավաստում է բանաստեղծի տևական հետաքրքրությունները ազգային էպոսի նկատմամբ։ Մինչև կյանքի վերքին օրերը նա երազում էր կրկին անդրադառնալ այս նյութին, ամբողջացնել, լրացնել իր մտքերը։ Բանաստեղծի դուստրը՝ Նվարդ Թումանյանը, հիշելով հոր կյանքի վերջին օրերը, գրում է. «Ափսոսում էր, որ ինքը հիվանդ է, ցավով հիշեց իր կիսատ թողած վերջին գործերը. «Մի վեր կենամ, էպոսի մասին գրած հողվածս հիմնավորեմ, շատ հետաքրքրական խնդիր է» (Ն. Թումանյան, 282)։

Ներկա ուսումնասիրությունը, Թումանյանի վկայությամբ, կապվում է 1916 թ. գրած «Երկու բառ հայոց էպոսից» փոքրածավալ հոդվածի հետ և կազմում նրա յուրովի շարունակությունը։ Բանաստեղծն այն համարում է «ներածություն», «առաջիկայում ավելի խորը մտնելու հայ ժողովրդի հին ու մեծ էպոսի մեջ» (տես սույն ուսումնասիրությունը): Առաջին անգամ տպագրվել է Եժ VI, 357—388։

Ինքնագրերից 186ա-ն մաքրագիր է, որոշ ջնջումներով և ուղղումներով, ր. գ. ղ. օրինակները սևագիր են. մեկը գրված է մատիտով, մյուսները՝ թանաքով, ոչ միշտ է պահպանված ենթագլուխների բաժանումը, ինքնագրում բացակայում են III և IV գլուխները, ինքնագիրը լրիվ չէ, ոչ միշտ են վերնագրված ենթագլուխները, կան ետև առաջություններ, նախնական և վերջնական օրինակների միջինն է։ Դ ինքնագիրը սևագիր է, անավարտ։ նախապես ենթավերնագրված է եղել «Ընդհ <անուր > [դից < աբանական> հայացք»։

Տպագրվում է ա ինքնագրից։ Հեղինակի ջնջած նախադասություններն ու բառերը հիմնական բնագրում դրված են քառակուսի փակագծում։

Բ.զ.դ. ինքնագրերը ոչ թե ներկայացված են ամբողջապես, որպես տարբերակներ, այլ տրված են յուրաքանչյուր ինքնագրից տարբերակ-հատվածներ, որ չկան մյուսներում։

Սրան հաջորդում են ուսումնասիրության տարբեր գլուխներին վերաբերող սևագիր, տարբերակ-պատառիկներ այստեղ ևս, ըստ հնարավորին, խուսափել ենք կրկնություննեից:

1 Այս և հաջորդ պարբերության տողամիջում մատիտով գրված է՝ «նըկտտված է-առանձին ցեղերում»։ Այնուհետև պարբերության սկզբում դրված է աստղանիշ և տողի տակ նշված. «մեծ բախումներից, հայ ժողվուրդը բախումների երկիր»։

2 «Երկու բառ հայոց էպոսից» փոքրածավալ հոդվածը տպագրվել է Հղ, 1916, մայիսի 25, № 114, ապա՝ ԵԺ IV, 351։ Տե՛ս նաև ս. հ., հ. 7, էջ 251 — 253։ ներկայացվում է խաչ պատարագի (խաչ պատրադիր) և առյուծաձև Մհեր (առյուծակերպ Մհեր) բառերի իր մեկնաբանությունը։