Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/618

Այս էջը հաստատված է

26 Ակնարկը վերաբերում է Մանուկ Աբեղյանին, որն իր ուսումնասիրություններում ցույց է տվել աշխարհագրական այն միջավայրը, որտեղ ծնունդ է առել մեր էպոսը և ապա տարածվել, ձեռք բերել համազգային՝ նշանակություն։ Գիտնականը մատնանշել է պատմական այն դեպքերն ոչ դեմքերը, որոնց հեռավոր հիշողությունները պահպանվել են էպոսում։ Նրան զբաղեցրել է մեր պատմության գեղարվեստական–բանաստեղծական արտացոլումը էպոսում։ «Հայ ժողովրդական վեպը» հայտնի ուսումնասիրության մեջ նա գրում է. «Ամեն ազգի մեջ ևս մի որևէ կամ մի քանի նշանավոր պատմական դիպված առաջ են բերում վիպական բանաստեղծություն, և այս կամ այն վեպը ծնունդ է առնում մի որոշ տեղում, որ ավելի շահագրգռված է պատահած դեպքով, և ապա, եթե հորինված վեպը յուր մեջ ունի կենդանի ազգային սաղմեր, տարածվում է ազգի մեջ ուրիշ կողմեր, ընդունելի է լինում ամբողջ ազգից և դառնում համազգային վեպ… Վեպի մեջ պատմվածքները ժողովրդի կյանքից առած պատմական նշանավոր դիպվածների հիշողություններ են, միայն բանաստեղծորեն պատմված և այլափոխված» (Մ. Աբեղյան, Հայ ժողովրդական վեպը, Թիֆլիս, 1908, էջ 17, 18, 30)։

Ինչպես երևում է Թումանյանի հետազոտությունից, նա էպոսի մեջ տեսնում է ժողովրդի պատմության ընդհանուր պատկերր և ոչ առանձին իրադարձությունների արձագանք ։

27 Տե՛ս Հր. Անառյան, Հայերեն գավառական բառարան (Էմինյան ազգագրական ժողովածու, Հ. Թ), Թիֆլիս, 1913։

28 Ինքնագրում այստեղ մատիտով արված է մի քանի անհասկանալի նշում ։

29 Մեջբերումը, որ Գ. Մեսըոպը կատարել է Մասպերոյի «Հին պատմություն» (Hist. апс) աշխատությունից, Թումանյանի մոտ ներկայացված Է որոշ տարբերությամբ։ Գրքում այսպես Է «…Աբյունկղակ ժողովուրդ մըն Էին, բռնաբարող ո՛ ստախոս, վավաշոտ, ծայրահեղորեն հպարտ, խաբեբա և մատնիչ ի հեճուկս հակառակորդին։ Իրենցմե ավելի չէ եղած ազգ մը, որ այնքան եզականորեն չարաչար գործածած ըլլա ույի իրավունքը: Կավերեին, կայրեին քաղաքներ իրենց բոլոր անցած տեղերեն, հարդով կը լեցնեին կամ ոզջ֊ոզջ մորթազերծ կընեին ասլստապետները։ Հակառակ իրենց արտաքնահարդար քաղաքակրթության պերճանքին ու նրբություններին, միշտ բարբարոսներ մնացած են անոնք» (Գևորգ Մեսրոպյ, Ուրարտո կամ Հայաստանի նախաբնիկները և իրենց քաղաքակրթությունը, Կ. Պոլիս, 1911, էջ 252)։

30 Տե՛ս Потанин Гр.. Восточные мотивы в средневековом свропейском эпосе. М., 1899: