Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/619

Այս էջը հաստատված է

ՕՐԱԳՐԵՐ ԵՎ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՆՈԹԵՐ

<ԲԱՆՏԻ ՕՐԱԳԻՐ>

(էջ 325)

1905 թ. փետրվարի 5 — 6-ը Բաքվի հայերի կոտորածից հետո սրվեցին հայ-թուրքական հարաբերությունները ամբողջ Անդրկովկասում։ Հայ մտավորականությունը անմիջապես գործի անցավ դադարեցնելու արյունահեղությունը և հաշտեցնելու երկու հարևան ժողովուրդներին. առաջին շարքերում Թումանյանն էր։

Կոտորածներ հրահրվում էին վերևից։ Դա բխում էր ցարական կառավարության ազգային քաղաքականությունից և նպատակ ուներ Կովկասի ժողովուրդներին հեռացնեք ծավալվող հեղափոխական դեպքերից։ Հայ ազգային կուսակցությունների կազմակերպած ինքնապաշտպանությունը և խաղաղության պրոպագանդը դիտվեց որպես հակապետական գործողություն։ Թիֆլիսի ժանդարմական վարչության սադրանքով ստեղծվեց, այսպես կոչված, «Դաշնակցության գործը» սկիզբ դնելով զանգվածային բանտարկությունների, որոնց ենթարկվեց հայ մտավորականությունը, այդ թվում և Ավետիք Իսահակյանը, Ավետիս Ահարոնյանը։ Թումանյանը ավագ որդու՝ Մուշեղի հետ ձերբակալվեց 1908 թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը և բնակարանի խստագույն խուզարկությունից հետո տարվեց Մետեխի բանտ, ուր հակակառավարական գործչի և տեռորիստի մեղադրանքով մնաց մինչև հունիսի 13-ը։ Մի քանի հարցաքննություններից հետո, ընդառաջելով կնոջ Օլգա Թումանյանի խնդրանքին և նոր հանցանշաններ որոնելու նպատակով ժանդարմական վարչությունը ժամանակավորապես ազատում է Թումանյանին կալանքից (որդին ազատվել էր ավելի վաղ) նրա մտերիմ բարեկամ Փիլիպոս Վարդազարյանի 5000 ռ. եռաշխավճարով.

Շարունակելով հետապնդումները՝ ավելի բան երկու տարի, 1911 թ. նոյեմբերի 1-ին ժանդարմական վարչությունը կրկին բանտարկեց Թումանյանին, իսկ դեկտեմբերի 14-ին տեդափոխեց Պետերբուրգի նախնական կալանատուն:

Սենատի հատուկ ատյանում քննվող «Դաշնակցության գործը» հայտնի դարձավ «154-ի դատավարություն» անունով, որն սկսվեց հունվարի 17-ին,