Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/62

Այս էջը հաստատված է

Գնացե՛ք իմ տաղք, գնացե՛ք առ կույս,
Գնացե′ք մեղմով և պատկառոտ
Ծավի աչաց նորա ի լույս
Զըվարթացե՛ք անձկակարոտ։
…Թե՛ յարթըմնի, թե՛ ըզքընով
Միշտ ըզնովավ թևածեցէ՛ք։


(Պեշիկթաշլյան, Գնացեք, իմ տաղք, 44):


Նա, որ այնքան աղու երգում է.

Ո՜հ, կըսիրեմ ըզքեզ, հողմի՛կ,
Երբ դու փութաս ինձի գալու,
Ի պար, ի թռիչ, ի սույլ մեղմիկ,
Այրած ճակտիս իմ այցելու.
Ծաղիկ հոգվույս, քեվ զովացած,
Բացվի ի լույս ախորժ կենաց։

(Նույն, «Առզեփյուռն Ալեմտաղիի», 48)։


Նա, որ [ահա դարձյալ] յուր նազելվույն կանչում է.

Թըռի՛ր ինձի, ահա մըռայլ
Անտառին մեջ իջավ գիշեր,
Կանչե պըլպուլ լուսնին ի փայլ,
Բաց անոնցմե չունինք ընկեր։
Սա հովանիքն անուշաբույր
Տեսնեն զմեզ թև ընղ թևով,
Ասդիս ծաղիկ, անդին համբույր
Փունջ փունջ սիրո ընծայելով։

(Նույն, 51)։

[Բայց] Նա, այս հեզամրմունջ վտակի, ծաղկի, հովի, շողի, կույսի բույրի, համբույրի սիրահարը հանկարծ սրտնեղում է, ատում է այս քնքուշ վայելքները, մի հոգս գալիս է տխրեցնում նրա քնարի մեղեդիական վճիտ ձայները, և նա իրանից մերժո`ւմ է «առավոտվա փչող անուշ և