Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/620

Այս էջը հաստատված է

ավարտվեց մարտի 20-ին, երբ գատի ենթակա 94 հոգու հետ ազատվեց նաև Թումանյանը։

Պետերբուրգում Թումանյանը պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներ ունեցավ Նիկողայոս Մառի, գրող Վլադիմիր Կորոլենկոյի, նկարիչ Վարդգես Սուրենյանցի և այլոց հետ։ 1912 թ. ապրիլի 8-ին նա մեկնեց Մոսկվա, ուր հանդիպեց Վահան Տերյանի, գրականագետներ Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի հետ, մասնակցեց իրեն նվիրված երեկույթին։ Ապրիլի 19-ին դստեր՝ Աշխեն Թումանյանի և նրա ամուսնու՝ Գևորգ Խատիսյանի հետ վերադարձավ Թիֆլիս (երկու բանտարկություններին վերաբերող մանրամասները տե՛ս Թումանյանի խնդրագրերում, ՈԻՀ 3, 334—351, Պետերբուրգից 1911 —1912 թթ. հարազատներին գրած նամակներում՝ Եժ V, 349—369, Լեոյի և Աշխեն Թումանյանի հուշերում՝ ԹԺՀ, 49—107, 633—652, նաև Լ. Կարապետյան. Հովհաննես Թումանյանի հասարակական գործոլնեությունը (դրվագներ), էջ 14—30, 53—73)։

Բանտի տետրի նշումները կատարված են դատավարության հարցաքննությունների, իր տված պատասխանների, վկաների ցուցմունքների տպավորությունների տակ։ Այդ են հաստատում նաև Срественные мaтериалы по делу патии «Дашнакцутюн» վերնագրով նախնական հարցաքննություններից հետո հրատարակած յոթ հատորանոց գործի համապատասխան մասերը։

Բացի դատին վերաբերող նշումներից, տետրում կան նաև գրառումներ կարդացած գրքերից, որոնք ցույց են տալիս նույնիսկ բանտում բանաստեղծի հետաքրքրությունների լայն շրջանակը։

Տետրի ինքնագիրը պահպանվում է ԳԱԹ, ԹՖ, № 262։

Թանաքագույն կազմով միտողանի տետր է, սև թանաքով համարակալված է 64 էջ, գրված է սև մատիտով, երբեմն նաև՝ սև թանաքով։

Տպագրվում է առաջին անգամ՝ ինքնագրից։

1 Խոսքը Հարություն կամ Շահրազ Շահվերդովի մասին է (Լոռու Իգահատ գյուղից)։ Նա ցարական պահնորդական բաժնի գործակալ էր և Պետերբուրգի դատարանում հանդես եկող միակ վկան, որը կեղծ ցուցմունքներ էր տալիս Թումանյանի դեմ՝ նրան անվանելով հայ-թուրքական կոտորածների, հակակառավարական ելույթների կազմակերպիչ և այլն։

2 Արտեմ (Արտուշ) Քոչարյանը եղել է շինարար, ունեցել է հոգևոր կոչում, դատապարտվել է «Դաշնակցության գործով»։ Ըստ Հարություն Շահվերդովի ցուցմունքների, Քոչարյանը իբրև դաշնակցական եղեք է Լոռու շրջանում Թումանչանի օգնականն ու զինակիցը, ղեկավարել է իր դեմ Թումանյանի կազմակերպած մահափորձը։

3 Այս և օրագրում առկա որոշ այլ թվական նշումներ վերաբերում են «Следственные материалы по делу партии «Дашнакцутюн» ընդհանուր վերնագրով հարցաքննությունների նյութերի յոթ հատորից կազմված հրատարակության էջերին։ Այդ մեծադիր հատորների մեջ ամփոփված են Դաշնակցության դատական գործի հարցաքննությունների և