Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/623

Այս էջը հաստատված է

ցուցմունքները՝ նրան հայտարարել է հետապնդման մանիայով տառապող մարդ։

13 Դավիթ Բաքրաձեն եղել է Բորչալուի գավառապետ Ռեզանովի օգնականը, Անդրկովկասյան երկաթուղու պետ: Թումանյանը նրա հետ ծանոթացել է Շուլավերում:

14 Խոսքը Վոլոգդա աքսորված քաղաքական բանտարկյալ Հովհաննես Թումանյանի կամ Իվան Թումանովի մասին է։ Իր գրառումներում գրողը նկատի ունի հենց այդ Թումանյանին (տե՛ս ծանոթագրություն № 11)։

15 Ալեքսանդր Խատիսյանը հայ−թուրքական ընդհարումների ժանանակ Թիֆլիսի քաղաքագլխի օգնականն էր (1909-1917 թթ. քաղաքագլուխ և փոխարքայի դիվանին կից հայ−թուրքական խորհրդի անդամ, ուստի մոտիկից ծանոթ լինելով Թումանյանի գործնեությանը (ԵԺ V, 300), եղել է վկաներից մեկը: Նրա ելույթը դատարանում տևել է երեք ժամ, որովհետև վերաբերվել ամբողջ գործին: Նա ցուցմունք է տվել այն մասին, որ Թումանյանը գնացել է Լոռի այդ շրջանի ազգաբնակչության և նրա լավագույն ներկայացուցիչների խնդրանքով, իբրև այդ շրջանին ծանոթ և մեծ հեղինակություն ունեցող անձնավորություն:

16 Դատավարության օրերին Համբարձում Առաքելյանը «Մշակի» զլխավոր աշխատակիցն էր (հետագայում՝ խմբագիր) և Թումանյանի հակառակորդը։

17 Սամսոն Հարությունյանը «Մշակի» խմբագիր Ալեքսանդր Քալանթարի հետ եղել է № 15 ծանոթագրության մեջ հիշատակված խորհրդի կազմում։ Պահպանվել է նրանց ուղղված Թումանյանի՝ 1906 թ. հուլիսի 9-ի պաշտոնական գրությունը Լոռում տիրող դրության մասին՝ գրված Շ. Ռեզանովին հեռացնելու կապակցությամբ (ԵԺ V, 300): Եղել է կադետական կուսակցության անդամ 1906 թվականից։

18 Անգլիացի բանաստեղծ Թոմաս Մուրի քերթվածի՝ բանաստեղծ Ի. Կոզլովի թարգմանությամբ ռուսական ժողովրդական երգ դարձած այս երկի ստեղծագործական պատմության, նրա հայկական ծագման, Թումանյանի կատարած թարգմանության հանգամանքների մասին և այլ մանրամասներ տե՛ս բանասեր Պիոն Հակոբյանի «Իրիկնային զանգեր» ժողովրդական երգը և Հովհաննես Թումանյանը» հոդվածում («Գարուն», 1985, № 8)։

19 Այս պարբերությունից առաջ Թումանյանի «Երկու հոգի» բանաստեղծության ինքնագիրն է, որ արդեն տեղ է գտել ՍՀ 1-ին հատորում, 259, 260։

Առաջին անգամ Գրուզենբերգին նվիրված բանաստեղծությունը Թումանյանը հրապարակել է մարտի 20-ին՝ ընթերցելով այն «Դոնոն» ռեստորանում տրված ընթրիքին։ Բանաստեղծության վերջում Թումանյանն արել է հետևյալ գրառումը. «Պատասխան Գրուզենբերգին , թե դուք շատ եք ուրախ, շատ եք հանգիստ նայում ձեր գործին»։

20 Այստեղ, հավանաբար, հիշատակվում է Ֆիլիպ (Փիլիպոս)