Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/624

Այս էջը հաստատված է

Վարդազարյանը՝ բանաստեղծի մտերիմ բարեկամը և հրատարակիչը։ Նրա վճարած գումարով է երաշխավորությամբ ազատվել Թումանյանը առաջին բանտարկությունից՝ 1909 թ. հունիսի 13-ին։

21 Խոսքը կամ բժիշկ Համազասպ Օհանջանյանի (1920 թ. Հայաստանի Հանրապետության վարչապետ), կամ, որ ավելի հավանական է, Համազասպ Սուրվասյանցի մասին է։ Երկուսն էլ դատապարտված էին «Դաշնակցության» գործով, իսկ վերջինիս մասին Թումանյանը գրում է նաև դստերը՝ Նվարդին ուղղած նամակում, ուր հայտնում է, որ Համազասպի և հաշտրախանցիների գործը լավ պաշտպանեց Գիգան՝ Գևորգ Խատիսյանը (ԵԺ V, 366)։

22 Դատարանում մեղադրյալներին վերջին խոսքի իրավունք փաստորեն չի տրվել: Թույլ են տվել միայն տեղերից խոսել, որի պատճառով շատերը դժգոհել են ու հրաժարվել վերջին խոսքից (տե՛ս ԹԺՀ, Աշխեն Թումանյանի հուշերը)։ Հիշատակված Տեր Ավետիսը դաշնակցության լիդերներից է, Ազգային խորհրդի նախագահի (Ավ. Ահարոնյան) տեղակալը Հայաստանի Հանրապետության կառավարությունում։

23 Աշոտ Աթանասյան (Սալ-Ման)—լրագրող։

24 1909 թվի մարտին «Դաշնակցություն» գործի քննությունը հանձնվել է Նռվոչերկասկի մարզային դատարանի առավել կարևոր գործերով քննիչ: Լիժինին, որը հայտնի էր իր դաժանությամբ։ Լիժինի հարցաքննություններն ընդգրկում էին դաշնակցականների և մյուս մեղադրյալների շուրջ 4 տարվա գործունեությունը Անդրկովկասում՝ սկսած 1905 թվականից։ Նա ձերբակալվածների մեծ մասին, այդ թվում և Թումանյանին, մեղադրում էր քրեական օրենսգրքի 102-րդ հոդվածով՝ «հակակառավարական արարքների համար»։ Լիժինի պատրաստած ամբաստանագրերը հազարավոր էջեր են կազմում։ Առաջին անգամ Թումանյանին հարցաքննել է 1909 թ. մարտի 20-ին իբրև «վտանգավոր քաղաքական բանտարկյալի» («Գարուն», 1991, № 4):

25 Մուշեղը բանաստեղծի ավագ որդին Է։

26 Աշխենը բանաստեղծի ավագ դուստրն Է։

27 Գիգան (Գևորգ Խատիսյան) (1876—1932) մասնագիտությամբ իրավաբան Էր, Աշխեն Թումանյանի ամուսինը։ 1911 թ. հունվարին նա արդեն ձեռք Էր բերել Լիժինի կազմած հատորները և իր բնակարանում կազմակերպել Էր նախապատրաստական աշխատանք պաշտպանության համար: Դեկտեմբերի 9-ին նա պաշտոնապես նշանակվել Էր Թումանյանի պաշտպան և զբաղվել վկաներին Պետերբուրգ կանչելու հարցով։

28 Դատարանում բացահայտվեցին քննիչների, հատկապես Լիժինի, կատարած վավերագրերի զանգվածային կեզծումները և վկաների տված ցուցմունքների խարդախումները։ 1912 թ. մարտի 8-ին դատապաշտպաննեք Զարուդնին, Սոկոլովը, Սկարյատին, Պերևերգևը, Բարտ ի պաշտոնե գանգատով դիմեցին դատարանի նախագահին, որով մեղադրելով Լիժինին՝ պահանջում Էին նրան պատասխանատվության ենթարկել: Դատարանի