Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/634

Այս էջը հաստատված է

Ոչ թե Համբարձում Առաքելյան— այլ Սամսոն Հարությունյան, արին դատախազը անվանեց խղճի մարդ, անկուսակցական…

Շահվերդովի մոտ <1 անընթ.> Ինքնապաշտպանության ուժերը փող են վերցրել (Նա չի ասում ինքնապաշտպանության համար): Ասում էր նա խելագար է, պաթոլոգիական հանցագործ, և «Տա աստված, որ մենք բոլորս լինենք այդպես հոգեբանորեն առողջ»։ Դուք, պարսն դատախազ, պատժեցեք ինձ։ Ինչո՞ւ պատժել մարդկությունը։ Անհայտ է, կարո՞ղ էր պատահեք այնպես, ինչպես Շահվերդովն է ասում։ Չէ՞ որ դուք գիտեք, որ նա սպանել է եղբորը և ինքն է խոստովանել է։ Նա փախստական է, նա գողացել է <1 անընթ.>: Չէ՞ որ դուք փրկչի խոսքերով խլեցիք դանակը Պետրոսից, որ չկտրեն իմ ականջը, չէ՞ որ դուք վրդովվում եք, երբ մարդիկ սպանում են իրենց հակառակորդներին։

Չէ՞ որ աչս խոսքերը կհասնեն նրա համագյուղացիներին, նրա հարազատներին, որոնք 4 անգամ կազմեցին աշխարհիկ դատավճիռ, Լոռու շրջանի և Բորչալուի գավառի բնակչությանը, որոնք լավ գիտեն ով է Հարություն Շահվերդովը։ Ի վերջո կհասնեն Կովկասին, պատմությանը։

(Չուբարյան) դատախազը ասում էր՝ Ղազախում պայքար է հայերի ու թաթարների միջև։

8 մարտի, ժամը 12.

Աքքադերեն աստվածություն

Մուլջա—ստորերկրյա աշխարհի տիրակալը

Դեմուցի—արևի առասպելի հերոսը, զարմանալի գեղեցկության

(Աղջա-մուղջ ոգի-աստված) Աղջա-գուցե Ալի

Իշտարը իջնում է դժոխքի աստծո մոտ, որպեսզի պահանջի Դեմուցիին, իր հակառակորդուհուց՝ մահվան աստվածուհուց (էջ 25 Արևելքի կործանված քաղաքակրթության պատմություն։ Անդերսոն, կարդա Գիտությունների լրաբեր)։ Պոեմի սկիզբը։

Իստարի դժոխք իջնելը

[Եգիպտական գրականություն]— Կորշի Ընդհանուր գրականության պատմություն, էջ 251։

Ֆերրան. ճապոնական ավանդություններ և հեքիաթներ։ Ֆրանսերենից թարգմանեց Բաշանովը. 1909, ՍՊԲ

Բենկեի արկածները

Բենկեն ենթադրում էր, որ իր հայրը ինքը սատանսան էր։ Իր ծննդյան պահին երկրաշարժ էր, և այդ ժամանակ մայրը մահացել էր՝ նրան կյանք տալով։ Քույրը նրան իր մոտ վերցրեց։ (Հենց որ ծնվեց, բռնեց և ողջ ողջ կերավ հավին)։ Վանքում (դպրոցում) մատնում էր ընկերներին, կռվում էր, ծառեր էր արմատախիլ անում, կատադության մեջ ավերեց վանքը։ Այնուհետև վարում էր թափառաշրջիկի կյանք, ենթարկվելով միմիայն բախտին,