Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/64

Այս էջը հաստատված է

Վա՜յ քեզ, Վան, թե ախորժակ
Դու իմ փողին ունենաս,
Անշուշտ երկար ժամանակ
Պիտի պահես ծոմ ու պաս.
«Հայեն հային շահ չիկա»
Այս խոսքը հին առած է.
Հայ կուրծքի մեջ սիրտ չիկա,
Եթե կա էլ՝ սառած է։


(Գամառ-Քաթիպա, Մեր նոր սերունդը, 212)։

Կամ՝

Հաստ կաշի ունինք ու չենք կարմրում,
Երբոր մեր եղբարց ըստրուկ ենք տեսնում.
Կրշտապինդ, թըմրած, անհոգ ու անդորր
Այսպես անցնում ենք մեր կյանքն ամեն օր.
Քուրդը հայի կուրծքն թո՛ղ սըվին խըրե,
_Բայց դու, բանաստեղծ, լավ բաներ գըրե՛։

Փորերըս դարձել է գինու տակառ,
էլ չունի օտարն դեպի մեզ պատկառ,
Ազգը կորչում է, ու մենք չենք լալիս,
Մեզ ապտակողին գլուխ ենք տալիս.
Թո՛ղ մեզ օտարը անպատվե, մըրե,
— Բայց դու, բանաստեղծ, լավ բաներ գըրե…


Ուր և աչք դարձնես՝ անըսփոփ պատկեր-
Հայի սուրբ մամուլըն է կաշառակեր…
Ո՞ւր փախչինք—պահվինք անզուսպ լըրբերե…
— Բանաստե՛ղծ, դու միշտ լավ բաներ գըրե...

(Նույն, «Բանաստե՛ղծ, լավ բաներ գրե՛», 234)։