Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/640

Այս էջը հաստատված է

ՌԱԶՄԱՃԱԿԱՏ ԿԱՏԱՐԱԾ ԱՌԱՋԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ (1914)

(Էք 349)

1 Խոսքը վերաբերում է 1911_1930 ԹԹ. ամենայն հայոց կաթողիկոս ԳԵՎՈՐԳ Ե-ին (Սուրենյանց):

2 Թումանյանի դժգոհության պատճառը Երևանի նահանգապետի այլ– ազգի լինելն Է։

3 Խոսքը Թիֆլիսի Հայոց ազգային բյուրոյի մասին Է, որն ստեղծվեք Է 1912 թվականի հոկտեմբերի 31-ին՝ նպատակ ունենալով հայկական հարցը հանել միջազգային ասպարեզ: Մեծ Է բյուրոյի դերը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, հատկապես հայ կամավորական շարժումը կազմակերպելու, գաղթականությանը օգնելու գործում։

Թումանյանը արդ բյուրոյի կենտրոնական կոմիտեի անգամ Էր։ Կազմալուծվել Է 1917 թ. աշնանը։

4 Նկատի ունի Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող Ղարաքիլիսա բնակավայրը։

5 Խոսքը հայ կամավորական խմբերի մասին Է։ Հիշատակված Շիրվանը Շիրվանզադեն է, որը Թիֆլիսի «Кавказеское слово» օրաթերթի թղթակիցը լինելով, պարբերաբար ճամփորդական նոթեր Էր ուղարկում ուղևորության վայրերից։ Այդ նյութերի ընղարձակ տարբերակը հրատարակվեց Ձիթենի հանդեսում «Պատերազմի վայրերիբ» վերնագրով (1915, Թիֆլիս), իսկ հետագայում այն զետեղվել Է Շիրվանզադեի երկերի ժողովածուի տասհատորյակում, հ. 9, Ե., 1961, Էջ 98—192։

6 Նկատի ունի 1877—1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը։

7 Խոսքը ազգային և հոգևորական գործիչ Մազաքիա Օրմանյանի մասին Է, որ Բարձր Հայքի հայոց թեմի առաջնորդն Էր (1880—1889 թթ. աթոռանիստը Էրզբումում էր)։

8 Թումանյանը Ներսիսյան դպրոցի հոգաբարձու ընտրվել է 1907 թ. Աղայանի հետ միասին։ Այդ մասին հիշատակություն ունի Նվարդ Թումանյանր, թե ինչպես այդ թվի աշնանը Թումանյանն ու Աղայանը իբրև հոգաբարձուներ աշակերտների ընդունելություն էին կատարում և ընդունեցին հարյուրավոր երեխաների. «Խնդիրներ է, որ գալիս է մեր գավառներից, մենք էլ ոչ ոքի չմերմեցինք, ով եկավ, ընդունեցինք, դե, գավառներից եկած