Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/642

Այս էջը հաստատված է



ՌԱԶՄԱՃԱԿԱՏ ԿԱՏԱՐԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԱՅՑԷԼՈԻԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ (1915)

(էջ 391)

1 «Մեզ» ասելով՝ Թումանյանը նկատի ունի Ազգային բյուրոն, որին, ինչպես պարզվում է հետագա նշումներից, ուղղված է եղել գեներալ Նիկոլաևի հեռագիրը։ Բանաստեղծը կամենում էր անձամբ տեսնել և ստուգել այն մեղադրանքները, որոնք ուղղված էին հայ կամավորական ջոկատների դեմ։

2 Խոսքը ազգային գործիչ Արամ Մանուկյանի մասին է։ նա 1905-ից հաստատվել էր Վանում, պայքարել թուրքական կառավարության հայահալած քաղաքականության դեմ, իսկ ռուսական զորքերի Վան մտնելուց (1915թ. մայիս) հետո եղել է Վանի ու նրա շրջակայքի կառավարիչը (նահանգապետ): հետագայում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարն էր (1918—1919):

3 Բնագրում՝ փակագծերի մեջ խանի անվան տեղը բաց է թողնված։

4 Արշակ Տեր-Ղուկասովը ռուսական բանակի հայազգի զորավար էր, գեներալ-մայոր, զիվիզիայի հրամանատար։ 1877—1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գրավել է Բայազետր, Դիադինը, Ղարաքիլիտան, Ալաշկերտը և այլ բնակավայրեր։

5 Դ. Խ. Զավրիև ~ հայերինն էլ հետը հատվածը հրատարակվում է առաջին անգամ։Դավիթ Քրիստափորի Զավրիևը հետագայում եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր (1921 —1922), մասնագիտությամբ քիմիկոս, պրոֆեսոր։

6 Փանչի (գյուղ) ~ նույնը Սգանովսկուն հատվածը տպագրվում է առաջին անգամ։

7 Զավրիևը և մյուսները ~ կարիք չի ունեցել հատվածը տպագրվում է առաջին անգամ։

8 Թուրքերն ~ զիդասըն նախադասությունը տպագրվում է առաջին անգամ։

9 Այս խոսքերին հաջորդում է «Շուռ է գաիս ծանր քարը…» բանաստեղծությունը. տե՛ս ԱՀ 1, 275։

10 Նկարիչ Փանոս Թերլեմեզյանն է, որին հանդիպել է Վանում (տե՛ս նրա հուշերը, ԹԺՀ, էջ 565—568,

11 Կազակները ~ տարել վառելու նախադասությունը տպագրվում է առաջին անգամ։