Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/644

Այս էջը հաստատված է



<ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՆՈԹԵՐ>

(էջ 415)


ԹԹ պահպանվում Է մեկ ինքնագիր։ նույն տեղում ւղահպանվում Է նաև ինքնագրի մի մասի՝ Աշխեն Թումանյանի արտագրությունը (ծանոթագրություններով գրված քառակուսի փակագծերում), որտեղ հիշվում են Թումանյանի քրոջ՝ Իսկուհու վկայությունները,

Թումանյանին երկար Է զբաղեցրել ոչ միայն իր տոհմի պատմությունը («Գործք հարանց»), այլև ծավալուն ինքնակենսագրություն ստեղծելու գաղափարը։ Դեռևս 1905 թ. նա «Լույս» օրացույց հանդեսին տպագրության հանձնել ինքնակենսագրության մի փոքր հատված՝ ընտանիքի, Դսեղի և Ջալալօղլու ուսումնառության տարիների մասին (տե՛ս ԱՀ 6, 142 — 145)։

1910-ական թվականների վերջերից, հավանաբար 1919թ. մինչև կյանքի վերջին օրերը 1922 թվականը, այդ մտադրությունը ավելի է համակել բանաստեղծին, ուստի հիշողությամբ կատարեյ է տարբեր ծրագրային գրառումներ նպատակ ունենալով բաժանել դրանք առանձին շրջանների։ Նվարդ և Համլիկ Թումանյանների վկայությամբ՝ նրա ինքնակենսագրությունը պետք Է լիներ երկու հատորով։ Ցավոք, բանաստեղծի այդ մտադրությունը մնաց չիրագործված (տե՛ս Ա. Ինճիկյան, 5—7)։

Պահպանված գրառումները հիմնականում վերաբերում են վաղ մանկության ու պատանեկության շրջաններին։ Սա նահապետական մի ողջ ընտանիքի պատկեր Է ազդականներով, ծառաներով, իրենց վարք ու բարքով, սովորություններով։ Հիշատակված են բանաստեղծի առաջին ուսուցիչները՝ Լոռու պատմական հուշարձանները, որոնք արթնացրել են նրա բուռն հետաքրքրությունը հնագիտության նկատմամբ, մանկուց լսած ու հարազատ դարձած ժողովրդական ասքերն ու պատմական ավանդությունները, հեքիաթներն ու լեգենդները, առակները, բայաթին ու շվին, հայրենասիրական ոգեշունչ երգերը։ Մանկության շրջանի նկարագիրն ամբողջացնում Լ Լոռու հեքիաթային բնությունը իր զարմանահրաշ երևույթներով ու կենդանական աշխարհով։ Բանաստեղծը խոստովանել Է. «Հետագայում ունեցել եմ ավելի հետաքրքրական շրջաններ, բայց դա կողմնակի մարդու համար, իսկ ինձ համար Էն տարիներն Էին լավը, հետո Էլ՝ Ջալալօղյու երկու-երեք տարին» (Ն. Թումանյան, 218):