Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/646

Այս էջը հաստատված է

16 «Իմ մի քանի գրվածքների բացատրությունը» գրության մեջ Թումանյանը ներկայացնում է այն դեպքերն ու մարդկանց անունները, որոնք հիմք են դարձել նրա որոշ ստեղծագործությունների համար։

Ռամազի Մաթոսի խելագարության պատմությունից ծնվել է «Լոռեցի Սաքոն» պոեմը։ Ելնելով նրա գրառումից՝ «Ջալալօղլի՞ էի, թե՞ Թիֆլիս»՝ դեպքը տեղի է ունեցեք բանաստեղծի աշակերտության տարիներին, 1880֊ական թվականներին։ Ըստ բանաստեղծի դպրոցական ընկեբոջ՝ Մելքոն Ասլիբեկյանի հուշերի՝ Թումանյանը խոստովանել է, որ սիրել է լսել տատի զրույցները սատանաների մասին, որի արդյունքն էլ հենց դարձել է «Լոռեցի Աաքոն» (Ա. Ինոիկյան, 83)։

17 Սմեյիլը եղել է Թումանյանի պապոնց տան թուրք տավարած և, ամենայն հավանականությամբ, «Ահմադը» գրվածքի նախատիպը։

18 Թումանյանի ծնողները տարբեր են եղել ոչ միայն իրենց բնավորությամբ, այլև սոցիալական առումով. Հայրը տոհմիկ ազնվականների ցեղից էր, մայրը սերում էր տոհմական հովիվների սերնդից, որոնց գյուղում անվանում էին «սարըցի», այս մասին մանրամասն տե՛ս Ն. Թումանյան, Հովհ. Թումանյան. Մանկություն և պատանեկություն. Երևան, 1955, էջ 23։

19 Թումանյանի առաջին գրական փորձերը վերաբերում են 1878— 80֊ական թվականներին։ Այդ մասին նա հիշում է հետևյալը. «Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11 տարեկան ժամանակս Լոռիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի գանադան ոտանավորներ՝ երգիծաբանական, հայրենասիրական և սիրային» (ԱՀ 6, 144): Այսպիսով, ստեղծագործական ամենավաղ շրջանից նա արդեն արձագանքում էր հայ հասարակական-քաղաքական տրամադրություններին։

20 Թումանյանի հորաքրռջ՝ Սոնայի ամուսինր։ Ընտանիքով բնակվել են էջմիածնում։

21 70֊ական թվականներին տարածված ադգային֊հայրենասիրական երգերից, որոնց հաղորդակցվել է թումանյանը մանկուց։ Այս երդերը, նաև «ճախարակը» երգել է Թումանյանի մայրը՝ գիշերները ճախարակի առջև նստած թել մանելիս (Ն. Թումանյան. նույն գիրքր, էջ 38):

22 Մանկական խաղ՝ տապկնոցի, կոչվել է նաև տապանուկի։

23 Բանաստեղծի հորեղբոր տղան, եղել է իր հասակակիցը և ընկեըր։

24 Աշխեն Թումանյանն այս առիթով գրառել է հորաքրոջ Իսկուհու պատմածը. «Տերտեր պապին օթախները շինում էր։ Մշակներր հաց էին ուտում, հայրիկը փետր վերցրեք էր կտուրը քանդում էր, որ ծտի բունը հանի։ «Եկեք, եկեք, գլուխս թաղեք, ես մարդ եմ բռնում տունս շինեմ, սա քանդում ա»։

25 Ակնարկը վերաբերում է բանաստեղծի կրտսեր եղբորը՝ Ռոստոմին։

26 1879 թ. օգոստոսին գյուղում ուսումնառությունն ավարտելուց հետո