Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/653

Այս էջը հաստատված է

ԵՐԱԶԸ ԵՄ ԿՅԱՆՔՈՒՄ

(Էջ 429)

Ինքնագիրը պահպանվում է ԹԸԱ։ Անթվակիր է։ Տպագրվում է առաջին անգամ:

1 Այս մասին տե՛ս «Ինքնակենսագրական նոթերի» № 33 ծանոթագրությունը։

ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՀԱՐՑ

(Էջ 433)

Ինքնագիրը (սևագիր) պահպանվում է ԹԹ, ԳԳ, № 1079, նոր նյութեր թղթ. № 36, Գրել է 1911 թ.,

Տպագրվում է առաջին անգամ։

1 «Սուրհանդակը» գրական֊քաղաքական, հասարակական և արդյունաբերական, անկուսակցական անկախ լրագիր էր։

2 Այդ կոչը լույս է տեսել 1910 թ. նոյեմբերի 27֊ին, Հր, № 265։

<ՌԱՖԱՅեԼ ԶԱՐԴԱՐՅԱՆԻ ԱԼԲՈՄԻՑ>

(Էջ 434)


Ինքնագիրը պահպանվում է ԳԱԹ, ԹՖ № 16. Գրվել է 1916 թ.:

Ռաֆայել Զարդարյանի ալբոմը բացվում է արևմտահայ նշանավոր–արձակագրուհի Զապել Եսայանի խոսքով, որին հաջորդում է Թումանյանի գրառումը։ Այստեղ 1916—1918 թթ. իրենց գրառումներն ունեն նաև Ալեքսանդր Շիրվանգադեն, Ավետիս Ահարոնյանը, Լեոն, Դերենիկ Դեմիրճյանը, Վահան Տերյանը, Արմենուհի Տիգրանյանը, Միքայել Մազմանյանը, իսկ նկարիչները նրա էջերում թողել են մի քանի բնանկարներ և դիմանկարներ (ջրաներկ ու մատիտանկար)։ Գրեթե բոլորը հիմնականում պատասխանել են մեկ ընդհանուր հարցի՝ որն է կյանքի ու երջանկության իմաստը։

Աոաջին անգամ տպագրվել է Ավանգարդ, 1969, № 87, այնուհետև՝ ՈՒՀ 2 , 264,

Տպագրվում է ինքնագրից։