Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/655

Այս էջը հաստատված է

(«Հյուսիսափայլ», 1863, 1864, Էջ 603, 604):

7 Տե՛ս «Հայոց բառ ու բան», աշխատասիրեց Սահակ վարդապետ Ամատունի, Վաղարշապատ, 1912։

8 Տե՛ս № 1 ծանոթագրությունը։

9 Այստեղից սկսած, թերևս, թարգմանական հատված Է իր օգտագործած գրականությունից:

10 Տե՛ս № 2 ծանոթագրոթյունը։

Էջը նշանակելիս Թումանյանը սխալվել Է։

11 Лансон. История французской литературы, XVII, СПб., 1899, стр. 48—49.

12 «История русской литературы, под ред. Д. Н. Овсяно-Кули-ковского, М., 1908, т. I, стр. 382.

13 Նույն տեղում, Էջ 383:

14 Նույն տեղում, Էջ 387։

ՊԱՐԶ ՊԵՏՔ Է ԱՍԵԼ

(էջ 448)

Ինքնագիրը (սևագիր, գրված Է կապույտ թանաքով վեց փոքրադիր Էջերի վրա: Պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 235, գրել է 1919 թ. հուլիսին։

Տպագրվում է առաջին անգամ։

Բնագրի ռուսերեն տարբերակը ժամանակին տպագրության է պատրաստել բանաստեղծի դուստրը՝ Նվարդ Թումանյանը, բայց ինչ-ինչ պատճառներով չի հրատարակվել: Ռուսերեն բնագրին համարժեք մեքենագիր օրինակը պահպանվում է նվարդ Թումանյանի արխիվում (ԹԹ, բաժին 6/1, թղթ. 12, էջ 20)։

1 Տարածված այգ անհիմն լուրերը քննարկվել են Հայրենակցական միությունների միության կենտրոնական խորհրդի 1919 թ. հուլիսի 10-ի նիստում, որին ներկա է եղել նաև Թումանյանը։ Ելույթ ունենալով՝ նա դատապարտել է երկու հանրապետությունների իշխանություններին դրսևորած անտարբերության և կրքեր հուզող այդ սուտ լուրերը պաշտոնապես չհերքելու համար։ Մտքերի փոխանակությունից հետո ընկերության կենտրոնական խորհուրդը միաձայն որոշել է. «Բողոքել այդ անհեթեթ լուրերի տարածման դեմ։ Արտահայտել Հայրենակցական միությունների տեսակետը այդ խնդրի մասին մի բանաձևով, որը հրատարակել թերթերում և ընտրեք մի հանձնաժողով հանձնարարելով նորան կազմել հիշյալ բանաձևը և հանձնել մամուլին։ Այս հանձնաժողովին անդամ ընտրել Հովհ. Թումանյանին, Մարգար Ավետիսյանին և Համ. Համբարձումյանին» (ԹԹ, Փ/բ 355):