Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/656

Այս էջը հաստատված է

<ՄՏՔԵՐ ՕՐԱՏԵՏՐԻՑ>

(էք 450)

Գրել է, հավանաբար, 1918 թ.։

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ VI, 249, որտեղից և արտատպվում է 1 Աթմանը հնդկական կրոնի՝ բուդդիզմի և հնդկական փիլիսոփայության կենտրոնական գաղափարներից Է, որը նշանավորում Էր անհատական հոգևոր սկիզբ։ Հաճախ Աթմանը նույնացվում Էր Բրահմանին՝ իբրև տիեզերական, օբյեկտիվ հոգևոր սկիզբ։

<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ>

(էջ451)

Ինքնագիրը պահպանվում Է ԳԱԹ, Թֆ, № 226։

Գրել Է. հավանաբար, 1918թ.։

Աոաջին անգամ տպագրվեք է ԵԺ VI, 248։

Տպագրվում Է ինքնագրից։

<ԵՍ ԵՐԲԵՔ ԻՆՁ ՍՈՑԻԱԼԻՍՏ ՉԵՄ ԱՆՎԱՆԱԾ>

(Էջ 451)

Ինքնագիրը (սևագիր) պահպանվում Է ԹԹ, № 1079, Նոր նյութեր, թղթ. 52,

Գրել Է, հավանաբար, 1918 թ.։

Թերևս «Զինվորագրվել են» հոդվածի սևագիր պատառիկներից Է, որը հեդինակի կենդանության օրոք չի տպագրվել (տե՛ս ՍՀ 7, 486—492):

Առաջին անգամ տպագրվել Է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 1994,№ 33։

1 1889—1890 թթ. Թումանյանը կապված Է եղել «Երիտասարդ Հայաստան» քաղաքական խմբակի հետ։ 90-ական թվականներին հայ ազատագրական պայքարի զարթոնք Էր, և հայ երիտասարդությունը ձգտում Էր նպաստեք արևմտահայ ժողովրդի ազատագրությանը։ Մի որոշ շրջանում Թումանյանը հարել Է Հայ հեղափոխական դաշնակցությանը (1890-—1892)։ Կոնկրետ գործ ասելով՝ նկատի ունի 1905—06 թթ. Լոռու և Ղազախի շրջանում հայ-թուրքական ջարդերի առիթով կազմակերպված հայերի