Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/657

Այս էջը հաստատված է

ինքնապաշտպանության գործը, որին համակողմանի մասնակցություն է ունեցել բանաստեղծը:

<ՎՐԱՍՏԱՆԻ ԵՐԿԱՇԱՐԺԻՑ ՏՈԻԺԱԾ ՈՐԲԵՐԻ ՄԱՍԻՆ> (էջ 452)

Ինքնագիրը՝ միայն 4-րդ էջը, պահպանվում է ԹԹ, ԳԳ № 1079, Նոր նյութեր, թղթ. № 30։

Գրել Է 1920 թ. մարտին, Վրաստանի երկրաշարժից անմիջապես հետո։

Տպագրվում Է առաջին անգամ։

1920 թ. գարնանը Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժից տուժել էր հատկապես Գորիի շրջանը։ Նույն ժամանակ Թումանյանը վաճառել Է իր գրքերի հրատարակության իրավունքը և ստացված գումարը նվիրաբերել մարդասիրական նպատակներով («Աշխատավոր», Թիֆլիս, 1920, մարտի 9)։ Այդ մասին հիշատակվում Է նաև Նվարդ Թումանյանի հուշերում, ըստ որի՝ Թումանյանը վերոհիշյալ գումարն ստացել Է Գորիի երկրաշարժի օրերին և բաժանել երեք մասի. «10000-ը երկրաշարժից վնասված երեխաներին նվիրեց և այդ առթիվ մի հոդված գրեց ու կոչ արեց բոլորին նվիրաբերություններ անելու, օգնելու վնասված ժողովրդին։ 10000-ը Ռուսաստանի սովյալներին նվիրեց, մի հոդված էլ հետը, իսկ 10000-ը՝ Վանի գաղթականությանը» (Ն. Թումանյան, 227):

<ԵՐԱՆԻ ՁԵԶ. ԻՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԱՐԵԿԱՄ>

(էջ 453)

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրել է 1921 թ. աշնանը, Կ. Պոլսում, մի երիտասարդի ալբոմում։ ԹԹ-ում՝ Թումանյանի դուստրերի տնօրինության օրոք նրա ընտանեկան արխիվում գտնվել է ինքնագրից տպագրված մի օրինակ, որը գտնել հնարավոր չեղավ։

Աոաջին անգամ հրատարակել է էդ. Ջըրաշյանը «Ավանգարդ», 1969, № 87, որտեղից և արտատպվում է։

<ՏԻԵԶԵՐՔԻ, ԲՆՈԻԹՅԱՆ ՈՒ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ> (էջ 453)

Ինքնագիրը պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1079, ՆՆ, թղթ. № 22։

Գրեք է, հավանաբար, կյանքի վերջին տարիներին. բովանդակությամբ