Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/658

Այս էջը հաստատված է

կապվում է «Սիրիուսի հրաժեշտը», «Արուսյակ» բանաստեղծությունների և քառյակների հետ։

Առաջին անգամ տպագրվել է «Հայաստանի Հանրապետություն» 1994, № 33:

ՇՓՈԹվԱԾ ՍԵՐՈՒՆԴԸ

(էջ 454)

Ինքնագիրը (սևագիր) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1079, ՆՆ, թղթ. № 22։

Խորագիրը նախապես եղել է «Մոլորված սերունդը»։ Ամբողջական բնագրի միայն մեքենագիր տարբերակն է պահպանվել, իսկ ձեռագիրը ընդգրկում է Մինը երազում էր տեսնել ~ որոնում է իր ճանապարհը հատվածը և Ինչ է ուզում ինքը՝ նաև ժողովուրդը ~ մարդկության համար, հատվածը։

Մեքենագիր տարբերակի գոյությունը վկայում է, որ ժամանակին Նվարդ Թումանյանը այս հատվածը տպագրության պատրաստել է, սակայն չի հրապարակել:

Տպագրվում է առաջին անգամ։

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ

Թումանյանի գրական-հասարակական գործունեության մեջ յուրահատուկ տեղ է գրավում 1910 թ. հունիս—1911 թ. նոյեմբերի 2-ը ընկած ժամանակահատվածը, երբ բանաստեղծը գրեթե ամբողջությամբ նվիրվել էր լրագրությանն ու հրապարակախոսությանը։ Նա Լեոյի հետ միասին և միաժամանակ փաստացի խմբագիրն էր «Հորիզոնի», թեև թերթը չէր ստորագրում։ Լեոն Թումանյանի մասին իր հուշերում վկայում է, որ բանաստեղծը այս շրջանում գրել է անստորագիր առաջնորդողներ (ԹԺՀ, 68)։ Իհարկե, Լեոն, նույնպես այդ ժամանակի «Հորիզոնում» լույս տեսած անստորագիր առաջնորդողների հեղինակ է, բայց Թումանյանի հոդվածները առանձնանում են հրապարակախոսական խոսքի հակիրճությամբ, բնութագրումների դիպուկությամբ, գործնական ոճով։ Նա օգտագործում է ժողովրդական արտահայտություններ, ոճեր, իսկ Լեոյի հոդվածները մեծ մասամբ երկարաշունչ են և ունեն պատմական, բանասիրական բնույթ, թեպետ նրա գրչին են պատկանում առանձին կարճ ու հարձակողական ոճի առաջնորդողներ։

Թումանյանի գրչին պատկանող որոշ հոդվածների հայտնաբերման համար ուղեցույց է բանաստեղծի դստեր՝ գրականագետ Նվարդ Թումանյանի՝ ժամանակին կազմած Թումանյանի անստորագիր հոդվածների մատենագիտական ցանկը։