Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/661

Այս էջը հաստատված է

մասին է, դրվատական խոսք Հրատարակչական ընկերության վերոնշյալ առաջարկի առիթով։ Այս հոդվածին թուրքական «Գյունաշ» լրագիրը իր 64-րդ համարում բողոքում է. «Հորիզոնը» չպիտի մոռանա, որ ինչպես հայերը և վրացիները դարավոր եղբայրներ են եղել, նույնպես էլ մահմեդականները Կովկասի ամենահին ազգություններից մեկն են։ Պետք է ասել, որ Շիրվանզադեն պետք է քիչ էլ խելամիտ լիներ մահմեդականներին մտաբերելու, մանավանդ որ մահմեդական հեղինակները հայերի հոգեկան դրության հետ ծանոթանալու համար շատ թե քիչ ջանքեր են գործ դրել» (Հր, 1910, № 267):

2 «Հորիզոնի» հաջորդ՝ 268-րդ համարում իր «Փոքրիկ բացատրությունով» Շիրվանզադեն հակադրվում է «Հին ցավը» առաջնորդողի հեղինակին,գրելով՝ «Նախ ես նորից հարցը չեմ արծարծել, այլ ընդհակառակը, այդ հարցը ես համարել եմ հազար անգամ ծամծմված և արդեն ավելի քան ձանձրալի։ Երկրորդ, գործնական քայլեր պահանջողը հենց իմ հոդվածն է եղել, այնպես որ այդ դեպքում «Հորիզոնի» առաջնորդողը համամիտ է ինձ հետ» (Հր, 1910, № 268), Շիրվանզադե, Երկերի ժողովածու 10 հատորով ,Ե., 1962, հ. 10, էջ 451):

3 Այս մասին «Գյունաշ» լրագիրը գրում է. «Միրզա-Ֆաթալի Ախունդովի կոմեդիաների տիպերի մեջ հայեր կան. Սարգիս, Առաքել, Վարդան. …Կարելի է ասել, որ մենք՝ մահմեդականներս, այսչափ անգրագետ և տգետ լինելով հանդերձ էլի հայերի գրականության, նրանց մամուլի դրության հետ ծանոթանալու մտմտուքն ենք եղել) (Հր, 1910, № 267)։

4 Շիրվանզադեն իր կողմից հայ–թուրքական մշակութային ու գրական առնչություններին, բարեկամական հարաբերություններին չանդրադառնալը բացատրում է հոդվածը գրելու առիթով. «Իմ հոդվածը գրված է եղել մի մասնավոր, այն է՝ Հայ հրատարակչական ընկերության վրա, «Ընձենավոր» պոեմը հայերեն թարգմանելու մտադրության պատճառով։ Եթե մտադրություն լիներ մի որևէ թուրք գրվածքի թարգմանելու վերաբերմամբ, ես կխոսեի հայ-թուրքական փոխադարձ ճանաչման մասին։

…Ես այն օրից եմ ազգերի համերաշխության սրբությունը քարոզել Կովկասում, երբ ոչ մի թուրք լրագիր չկար» (Հր, 1910, № 268)։

3. <ԱՎԵԼԻ ԱՐԴԱՐ ԲՈՂՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ…>

(էջ 463)

Տպագրվել է Հր, 1910, № 268, դեկտեմբերի 1։

4. ԻՐԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ

(էջ 463)

Տպագրվել է Հր. 1910, № 268, դեկտեմբերի 3:

Բանաստեղծին սրտամոտ էր այն նյութը, որի մասին գրում էր սրտացավությամբ՝ Ջալալօղլու հարազատ դպրոցի խնդիրը, որտեղ նա սովորել