Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/664

Այս էջը հաստատված է

արքեպիսկոպոս Սուրենյանի՝ Կ. Պոլիս Մանկունուն ուղարկած տխրահռչակ ցուցակին, որի կազմում զգալի տեղ էին գրավում դաշնակցականները։ Ինքը՝ արքեպիսկոպոսը հերքում էր իրեն հարուցված մեղադրանքը հայտարարելով, թե տեղյակ չէ Մանկունուն ուղարկված ցուցակից, որպեսզի հանդես չգա իբրև շահագրգռված անձ կաթողիկոսական ընտրություններում։

2 Նկատի ունի Երվանդ Տեր-Մինասյանին բանասեր, պատմաբան, բառարանագիր, հետագայում գիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ։ Այդ շրջանում էջմիածնի Գեորգյան ճեմարանի ուսուցիչ էր, էջմիածնի տպարանի տնօրենը։ 1910 թ. հրաժարվել է հոգևոր կոչումից:

12. ԸՆՏՐԵԼԻՆԵՐԸ

(էջ 482)

Տպագրվել է Հր, 1911, № 222, հոկտեմբերի 8:

13. < «ՄՇԱԿԻ» ԽՄԲԱԳԻՐՆԵՐԸ ԶԱՐՄԱՑԵԼ ԵՆ>

(էջ 485)

Տպագրվել է Հր, 1911, № 228, հոկտեմբերի 16։

1 Նկատի ունի, որ «Հովիտը» կրոնական շաբաթաթերթ էր, ենթակա հոգևորականությանը։

14. ՏԵՐ ԱՆՈԻՆՆ ԵՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ

(էջ 486)

Տպագրվել է Հր, 1911, № 228, հոկտեմբերի 16։

15. ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ

(էջ 487)

Տպագրվել է Հր, 1911, № 229, հոկտեմբերի 18:

1 Պոլսի ազգային ընղհանուր ժոդովը ստեղծվել է 1860 թ. Ազգային սահմանադրությամբ իբրև հայկական օրենսդիր մարմին։ Այն դադարել է գործել 1896 թ. 1908 թ. վերսկսել է իր գործունեությունը, գոյատևելով մինչև 1915 թ.:

2 Նկատի ունի Մաղաքիա Օրմանյանի՝ կաթոլիկությունից լուսավորչական դավանանքի անցնելը։

16. ՍՈՒՏ ԵՆ ԱՍՈՒՄ

(էջ 491)

Տպագրվել է Հր, 1911, № 230, հոկտեմբերի 19։