Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/666

Այս էջը հաստատված է

հետ միասին դարձավ Թումանյանի 1911 թ. լրագրական գործունեության վերջնակետը (տե՛ս Ահ 7, 351—354)։ Նա հրապարակախոսական ասպարեզից հեռացավ նոյեմբերի 2ին՝ իր երկրորդ բանտարկության պատճառով։

23. ՓԱՍՏԵՐԸ

(էջ 509)

Հովհ. Թումանյանի և Համբ. Առաքելյանի միջև 1914 թ. հունվարին ծագած սուր բանավեճի ընթացքում բանաստեղծի գրած հոդվածների շարքում է նաև «Փաստեր» հոդվածը, որը թեև ժամանակին հրատարակվել է մամուլում, բայց երկար ժամանակ թումանյանագիտությանը անհայտ է եղել, որովհետև այն լույս Է տեսել հայ գրողների կովկասյան ընկերության վարչության անունից։

Հ. Առաքելյանը իր հերթական հարձակումներից մեկի ժամանակ հայ գրողների ընկերությանը անվանում Է «թայֆայական ոգի ունեցող մի հիմնարկություն, որին մտրակելը, որի անմաքուր գործելակերպը նշավակելը «Մշակը» իր բարոյական պարտքն Է համարում», նա զգուշացնում Է, որ քանի դեռ գրողների ընկերության ղեկավարները Թումանյանի պես «վարկաբեկված» մարդիկ են, ինքը կշարունակի բացասաբար վերաբերվել ընկերության գործունեությանը (Մշ., 1914, № 43)։

Ի պատասխան այս հոդվածի՝ ընկերության վարչությունը հարկ համարեց վերստին հերքել զրպարտությունները և հանձնարարեց նախագահին՝ Թումանյանին, «պատրաստեք մի պատասխան հիմնված իր ձեռքը գտնված փաստերի վրա» (ԳԱԹ, ՀԳԿԸ ֆ., № 43/10, փետրվարի 27-ի և մարտի 13-ի վարչության նիստերի արձանագրությունները)։ Ահա այսպես Է ստեղծվում Թումանյանի «Փաստեր» հոդվածը։ Բայց քանի որ հասարակական հարցերի շուրջ ծագած բանավեճը Թումանյանի ու Առաքելյանի միջև վերաճել Էր անձնական թշնամանքի, ընկերության վարչությունը որոշում Է Թումանյանի պատասխանը հրատարակել «նամակ խմբագրության» վերնագրով։ Այդ մասին վկայում Է 1914 թ. մարտի 13-ի ընկերության վարչության նիստի արձանագրությունը, ուր որոշակի ասվում Է, որ Թումանյանի նամակը «ընդունվեց և որոշվեց տպագրել վարչության ստորագրությամբ» (ԳԱԹ, ՀԳԿԸ ֆ., № 43/13):

Տպագրվել Հր, 1914, № 58, մարտի 16:

Հոդվածի՝ Թումանյանի գրչին պատկանելը ապացացել Է Աուսաննա Հովհաննիսյանը (տե՛ս «Նորք» հանդես, 1994, № 2, Էջ 104 — 111):

1 Այդ որոշումը կայացվել Էր 1914 թ. փետրվարի 27-ի վարչության նիստում (ԳԱԹ, ՀԳԿԸ ֆ., 43/10, օրագիր 9), որին ներկա Էին վարչության անդամներ Լեոն, Ա. Աբովյանը, Մ. Բերբերյանը, Ն. Աղաբալյանը, Ա. Աթանասյանը: Նախագահում Էր Թումանյանը:

2 Հերքումը «Նամակ խմբագրության» վերնագրով լույս Է տեսել Հր, 1914, փետրվարի 22, № 40. Այն պատասխանում Էր «Մշակին»՝ բացատրելով,