Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/668

Այս էջը հաստատված է

պատասխանատվությամբ ու լրջությամբ է մոտեցել գիտական տեքստերի թարգմանության խնդրին, աշխատել յուրաքանչյուր բառի վրա։ Միևնույն հասկացության համար օգտագործելով մի քանի հոմանիշներ, իբրև կանոն առաջին պահին կատարած բառացի թարգմանությունը փոխարինում է այնպիսի բառերով, որոնք նույնիսկ հոմանիշը չեն այդ հասկացության, բայց ավելի ճշմարիտն են արտահայտում երևույթի Էությունը, հեղինակի ասելիքը։

Վ. Գ. ԲԵԼԻՆՍԿՈԻ ՀՈԴՎԱԾԻՑ

(էջ 517)

1895 թ. հատուկ պայմանագրով Թումանյանը պարտավորվել Էր թարգմանել Բելինսկու հողվածներից։ Լերմոնտովի մասին։ Բայց այն հանգամանքը, որ այդ թարգմանության որոշ հատվածներ հայտնաբերվել են 1891 թ. բանաստեղծի ծոցատետրում, վկայում են, որ Թումանյանին ավելի վաղ են հետաքրքրել Բելինսկու ուսումնասիրությունները։ Մի քանի Էջի վրա քաղված են քննադատի մտքերը բանաստեղծի աշխարհայացքի, պոեզիայի գաղափարականության, ձևի ու բովանդակության փոխհարաբերության, բանաստեղծական ոգևորության և այլ հարցերի մասին։ Այստեղ հրատարակվող առաջին հատվածը քաղված Է Վ. Գ. Բելինսկու «Լերմոնտովի բանաստեղծությունները» (1840 թ.) հոդվածից։ Թումանյանի երկերի առաջին գիտական հրատարակության մեջ թարգմանական այս հատվածը սխալմամբ կցվել Է «Կյանք և գրականություն» հոդվածին (տե՛ս ԵԺ VI, 105—106):

Ինքնագիրը պահվում Է ԳԱԹ, ԹՖ, № 194, որտեղից և արտատպվում է։

1 Խոսքը Ջեյմս Մորիերի «Հաջի բաբայի արկածները Անգլիայում» գրքի մասին Է, որը բնագրից թարգմանել Է Մկր. Կարապետյանը (նոր Ջուղայեցի) և հրատարակել 1905 թ. Թիֆլիսում։ Բանաստեղծի անձնական գրադարանում պահվում Է այդ գիրքը, ինչպես և նույն հեղինակի «Հաջի Բաբայի արկածները Պարսկաստանում» վեպը նույնի թարգմանությամբ (1904 թ.) (10— 622, 10—621)։

Ինչպես հիշում Է բանաստեղծի դուստրը՝ Նվարդը, Թումանյանը հաճույքով Էր կարդում այդ գրքերը, շատ Էր հավանում և հանձնարարում էր կարդալ այդ հեղինակին, որը 1809—1816 թթ. ճանապարհորդել Էր Հայաստանում։ «Հայրիկին դուր Էր գալիս հեղինակի հումորը» (տե՛ս Ն. Թումանյան, էջ 68)։

2 Այստեղ բաց են թողնված Пօ счастливо выражению князя Вяземского (իշխան Վյազեմսկու հաջող արտահայտությամբ) խոսքերը (տե՛ս Բելինսկու նշված հատորը, Էջ 93)։

3 Այս հատվածը թարգմանված Է Բելինսկու «Ռուս գրականությունը 1841 թվականին» աշխատությունից։ Առաջին անգամ հրապարակել Է Նվարդ Թումանյանը («Գրական թերթ», 1953, փետրվարի 28, № 8)։