Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/669

Այս էջը հաստատված է

4 Սկզբում Թումանյանը փորձել է բառացի թարգմանել «Поэту принадлежит форма» արտահայտությունը («Բանաստեղծին պատկանում է միայն ձևը»), բայց հետո թարգմանել է ինչպես տեքստում է «Բանաստեղծինը միայն ձևն է»։

5 Ոգևորությունը ~ գաղտնիքների մեջ հատվածի աղբյուրը հայտնի չէ, հավանաբար գրվել է Բելինսկու մտքերի անմիջական տպավորության տակ:

Ֆ. ՆԻՑՇԵԻ «ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ ԶՐԱԳԱՇՏԸ» ԳՐՔԻՑ

Ֆ. Նիցշեի փիլիսոփայությունը միշտ էլ հետաքրքրել է Թումանյանին , թեև իր գաղափարական բովանդակությամբ խորթ է եղել նրա ոգուն։ Թումանյանի կարծիքով Նիցշեին պակասում է պարզությունը, որը բանաստեղծ ամենաթանկն ու ամենաէականն Էր համարում կյանքում. «Ուժը պարզության մեջ Է. դրա համար Նիցշեն տկար Է. Նա չունի Գյոթեի պարզությունը» (Ն. Թումանյան. Էջ 83):

Թումանյանը չէր ընդունում նաև Նիցշեի փիլիսոփայության հակահումանիստական ուղղվածությունը, մարդատյացությունը, ղամանությունը։ Մի առիթով դստեր հետ զրուցելիս Թումանյանը ասել է. «Նիցշեն ղաման է, իսկ հանճարը դաման լինել չի կարող։ Նա հիվանդոտ մեծություն է ու տկար հոգի» (նույն տեղում, 218)։

Նիցշեի փիլիսոփայության մասին զրույցներ են եղել հատկապես 1900-ական թվականների սկզբին, «Վերնատան» հավաքույթներին։

Թումանյանի անձնական գրադարանում պահվում է Ե. Ֆրանգյանի «Ֆ. նիցշե և նրա փիլիսոփայությունը» ուսումնասիրությունը (Թիֆլիս, 1910, 5—420), «Այսպես խոսեց Զրադաշտը» գրքի գերմաներենից կատարված Վ. Խորենու թարգմանությունը (Բաքու, 1914, 10—116), ինչպես նաև «Так говорил Заратусгра. M. 1899 (Символическая поэма. Перевод С немецкого, 11-174), որից կատարված է թարգմանությունը հատվածաբար 7, 11, 13, 14, 21, 24, 25, 28, 32, 41, 44, 46, 47, 52—53, 57, 61, 63—64 էջերից. կան մատիտով նշումներ։

Ինքնագիրը (սևագիր, պահպանվում է ԹԹ, ԳԴ 1079, ՆՆ, թղթ. № 9: Թարգմանական հատվածները վերաբերում են 900-ական թվականների սկզբին:

Տպագրվում են առաջին անգամ՝ ինքնադրից։

1 Այս հատվածը գրքի նախաբանի երկրորդ մասից է: Կախման կետերը դրված են բաց թողնված հետևյալ նախադասության փոխարեն. «Заратустра отвечал: «Я люблю людей». «Однако,—сказал святой» (Զրադաշտը պատասխանեց. «Ես սիրում եմ մարդկանց»։ «Սակայն.— ասաց սուրբը») . Այնուհետև՝ ինչպես թարգմանության մեջ Է։ Թարգմանությունը կատարված է գրքի 7-րդ էջից։

Հաջորդ՝ «Գիշերվա խավարում ~ գաղափարների մեջ» հատվածը, որը գրված Է Թումանյանի ձեռքով, նույն մատիտով և նույն թղթի վրա (տարբեր