Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/67

Այս էջը հաստատված է

Բայց ոչ պատրաստ ուսումնարան կա, ոչ դասագիրք,, ոչ ուսուչյման եղանակ, որովհետև նախորդ չի եղել, բոլորն ինքր պետք է շինի ու ստեղծի, և դարձյալ նոր հոգսեր։ Այդ բորի և՝ այլ անհրաժեշտ կարիքների համար պետք է խոսել հասարակության հետ, համոզել նրան, կռվել նրան տիրող կարծիքների ու աղաների դեմ, և ահա բանաստեծը դարձավ հրապարակախոս։ Այսպիսով, նա մենակ լինելով տգիտության և կարիքների մի ահագին տարածության ու մեջ, այնքան ընկերներ էլ չունենալով, որ աշխատանքն ու գործը, ըստ ընդունակությանց, բաժանեն իրանը մեջ, նա ամեն բան անում է, իհարկե, միշտ մնալով բահստեղծ։

Եվ ոչ ոք չազատվեց այս թայֆայական արշավանքներից– [մինչև անգամ նա, որ երկուսից էլ զզվելով կանգնում Լր առանձին։ Այսպիսի մարդիկ էլ երկուստեք էին այրվում։ Սրանց էլ կոչում էին անգույն, անհամոզմունք, ողորմելի մարդիկ] ։ Այս էլ մի ուրիշ տեսակ ճնշում է — «Ով որ մեզնից չէ՝ գող է և ավազակ»։

[Կարծես թե աշխարհքի բոլոր գույների ու համոզմուների տոպրակն իրան թերթն է։ Բայց ինչ եմ ասում, կարծես թե այղ թերթը մի մաքուր դույն ունենար կամ լիասիրտ համոզմունք։ Մի՞թե շարունակ չենք տեսել, կարդցել, որ սկզբունքի անունով այսպես են խոսում և նրա կողքին այդ սկզբունքը բռնաբարում, որովհետև անձնավորության գործի և անվան հետ էր կապված:]

Այսպես, գաղափարի ճերմակ ու թափանցիկ վերարկուի տակից, որ հագել էին հայոց ինքնամոլ ամենագետները՝ այսքան պարզ երևացել են [միշտ] անձնական հաշիվների հրեական դավթարներր։

Արդ, հիշեցեք, որ այս մամուլն առաջնորդում էր ընրության դասին և յուր մեջ ամփոփում էր գրեթե ամբողջ գրականությունը, և մտածեցեք, թե՛ ինչ կլիներ նրա ազդեթյությունը մի նոր ծլող բանաստեղծության և մի նոր հանդես եկող բանաստեղծի վրա։ Լավ տեսեք այս մթնոլորտը,