12 «Грозовые» գրված է տողի վերևում, նախ թարգմանված է սպառնալի, ապա՝ տողի ներքևում՝ շանթաբեր։
13 Բնագրի благородных բառը սկզբում թարգմանված է «ազնիվ մարդկանց», այնուհետև՝ մարդկանցը, ապա՝ ազնիվների։
14 Տողի վերևում нагло բառը թարգմանված է լիրբ։ Այնուհետև ~ խայթոցներով հատվածը էջ 47-ից է, թեև տեղադրված է էջ 46-ից կատարված թարգմանությանը կից։
15 Այստեղ էջը շփոթված է։ Նախադասութունը թարգմանված է ոչ թե 63, այլ 64 էջից։ Նիցշեի այս խոսքը գրեթե բառացի Թումանյանը օգտագործում է երկու անգամ Հայ գրողների կովկասյան ընկերության առաջին երեկույթում (1912 դեկտեմբերի 16) արտասանած իր եզրափակման խոսքում.
«Խորիմաստ կերպով Նիցշեն ասում է. գնահատել, կնշանակի ստեդծեր: ...Ձեզ, գնահատողներիդ, որ գնահատելով ստեղծողներ եք, ըստ Նիցշեի, ձեզ ամենքիդ լիասիրտ շնորհակալություն եմ հայտնում հայոց գրական ընկերության անունից» (Սհ 6, 392—393)։
«Ոչ գրական ոչնչությունները քննադատ» հոդվածի համար Թումանյանը բնարան է դարձրել Նիցշեից իր թարգմանած հետևյալ տողերը. «Մեղմ ու բարի լինելով (բնագրում՝ համեստ լինելով)՝ դու ասում ես. մեղավոր չեն նրանք իրանց չնչին գոյությունով։ Իսկ նրանց նեղ հոգին մտածում է. մեղք է ծանրացած ամեն մի մեծ գոյության վրա» (Ահ 6, 160)։
Դ. ՕՈՍՅԱՆԻԿՈ-ԿՈԻԼԻԿՈՎՍԿՈԻ «ՊՈԵԶԻԱՅԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՈԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ (ԷՋ 523)
Ինքնագիրը (սևագիր) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 187ա։
Տպագրվում է առաջին անգամ։
1 Այս մողովածուն լույս է տեսել Խարկովում 1907 թ. «Вопросы теории и психологии творчества», т. I վերնագրով։
Ընդգրկում է տարբեր հեղինակների գիտական հոդվածներ ու հետադոտություններ։ Առաջին հատորը պահվում է Թումանյանի անձնական գրադարանում 8/720 համարի տակ։ Այն գլուխը, որի 213 էջից սկսել է թարգմանել բանաստեղծը, կոչվում է Лингвистическая теория происхождения и эволюции поэзии» (Պոեզիայի ծագման ու զարգացման լեզվաբանական տեսություն)։
2 Բնագրում՝ отношения искусства к языку нельзя сравнить с отношением ребенка к матери» ռուսերեն արտահայտությունը յուրովի է թարգմանված. «Ինչպես մանուկն է ծնվում մորից ու առանձին ապրում», որն առավել հաջող ու պատկերավոր է արտահայտում երևույթի բովանդակությունը։