Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/72

Այս էջը հաստատված է

[սրբակբոնությունը] , բարեպաշտությունը, նրբացած կեղծավորությունը, [դատարկ] ամբարտավանությունը, անծայր անառակությունը, [կեղծ լուսավորությունը], արտաքին, ոգեսպան կարգերը ծնեցին մարդկային հոգու այն խոր հուսահատության տրտնջուն ու հոյակապ թախիծը, որ կոչվում է Բայրոն։

Բանաստեղծին կյանքը ողջունեց շվայտության երեկույթներով, գիշերային օրգիաներով, մոլի զվարճություններով, բաքոսական խնջույքներով և առժամանակ [նրա երիտասրդությանը] հրապուրած, յուր փափուկ ճանկերով բռնած քամում էր [նրա] կենդանությունը։

Այսպես գնալով, երեսնամյա հասակում նա արդեն զզված, հագեցած ու հոգնած, յուր տեղը փոխելու համար ուրախ է թեկուզ ուրուների աշխարհը իջնել։

Եվ ահա թողած յուր դատարկ, ամոթալի զվարճությունները, կեղծ սիրուհիներին ու շողոքորթ ընկերներին, այդ իսկական ուրախության պարազիտներին, փախչում է, գանգատվելով Ինեսին.

Ոչ նախանձից է և ոչ էլ սերից,
Ոչ ունայն փառքի կորցնելուցն, ավա՜ղ,
Որ ես փախչում եմ զզված բոլորից,
Ինք որ թանկ էր վաղ։
Հագեցել եմ ես. տաղտուկ է բերում
Այժմ ամեն բան վրան իմ հոգու.
էլ գեգեցկությունն ինձ չի հրապուրում,
Նույնիս՛կ ոչ էլ դու։
(«Չայլդ Հարոլդ», երգ)48,

Բարի գիշեր է ասում հայրենիքին և ուրախ է յուր անդարձ հրաժեշտի համար.—

Դե՛հ, իմ նավակ, մենք սլանանք
Ծովի վրայով փրփրադեզ,