Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/80

Այս էջը հաստատված է

միսով, որ սակայն չօգնեց, և մեռավ 36 տարեկան հասակում, 1866 թվի մարտի 13-ին։

Սմբատ Շահազիզյան. 1840 թվին ծնվեց Արարատի Աշտարակ գյուղում, երեխա ժամանակից գնաց Մոսկվա, ուր Լազարյան ճեմարանն ավարտելով այնտեղ էլ մնում է վերակացվի, ապա ուսուցչի պաշտոնով մինչև օրս։ 70-կան թվականներին մի անգամ եկել է Կովկաս, ամառվա արձակուրդներին և վերադարձել կրկին յուր տեղը։

Մկրտիչ Պեշիկթաշլյան․ ծնվեց Կ․Պոլսում 1828 թվին։ Պոլսից գնաց Փարիզ, ուսումն առավ Մուրադյան վարժարանում, վերադարձավ կրկին Պոլիս և այնտեղ տնային ուսուցչի պաշտոնով մնաց մինչև թոքախտով հիվանդացավ ու մեռավ 1868 թվին, 40 տարեկան հասակում։

Պետրոս Դուրյան. ծնվեց 1851 թվին Կ. Պոլսում։ Երկաթագործի զավակ էր այս վաղամեռիկ հանճարը և «նրա մանկությունը աղքատ աղու մը մանկությունը եղած է, հանդարտ, անշուք և միօրինակ կյանքի մը մեջ, ընտանիքի մանր մունը դեպքերով միայն լեցված», ասում է կենսագրությունը*։

Չորս տարեկան տալիս են «վարպետ Տուտուի» մոտ կարդալ սովորելու և վեց տարեկան՝ Ակյուտարի ճեմարանը։ Ծույլ աշակերտ էր, ծնողներր 15 տարեկան հանում, տալիս են մի դեղ ադործի, որի մոտ միայն երեք օր է մնում։ Նորից մտնում է ուսումնարան և դարձյալ դուրս գալով՝ մտնում է սեղանավոր Մարտիկ աղայի մոտ ծառայելու։ Հանձնարարությունները գեշ կատարելով, հաշիվներր խառնելով և աղային ծաղրելով, հազիվ մնում է մի տարի։ Ապա ութն ամիս տնային ուսուցչություն է անում, հետո մտքումը դնում է գրականական վաստակով փող աշխատել, այդ էլ չի հաջողում, սկսում է դերասանություն անել, այդ էլ չի օգնում, և ահա վրա է հասնում 1871 թիվը թոքախտով

  • Պետրոս Դուրյան, Կենսագր. և քննադատ, ումուսոււմնասիրություն Արշակ Չոպանյանի, Թիֆլիս, 1894։ <Ծ. Հ.>։