Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/84

Այս էջը հաստատված է

թքեց ամեն կողմ ու ամեն երեսի, և այս բոլորը անաչառություն աղաղակելով։

[Ոչ միայն այսքանը] Դեռ սրանից էլ դենը։ Այսօր դըրվատելով երկինք հանեցին մի գրողի տաղանդ ու գործ, վաղը հանգամանքները փոխվեցին, և ահա նույն բանը անպատիվ տողերով դրեց ամբոխի ծաղրանքի առարկա։ Բարձրացրին իրանց տմարդի հալածանքի մտրակը, ընկան [սրանրա] այս ու այն գրողի հետևից, և այնուհետև առաջնորդողներ, ֆելիետոններ, գրական ակնարկներ, հոդվածներ, խառը լուրեր, քննադատականներ… ամեն տեսակ վերնագրով նույն հայհոյանքն ու խեղկատակությունը։ Մեկ կարդում ես` գրքի անունն են քննադատում (?) ու ծիծաղում, մյուս անգամ թղթիցն ու <1 անընթ.> են խոսում, մեկ [գրողի] [մարդու] պաշտոնն են ծաղրում, մեկ պարապության համար հանդիմանում, և հաճախ պատահել է, որ ծաղրել են նրանց նեղ վիճակը. [իհարկե]։ Եվ սրանց ետևից գնում էր մի բազմություն, որին իրանք շատ արժանավայել կերպով մկրտել էին «երամակ» անունով։

[Այս մամուլը] նրանք երբեք չկարողացան անաչառ աչքով նայել մեր վիպասաններին ու նրանց վեպերին։ Աշխատեցին լռել ու չհիշատակել նույնիսկ դուրս եկած գրքերի անունները, իսկ եթե հիշել, ապա այն դեպքում և այնպիսի ձևով, որ կարելի լինի վայր ձգել, անվանարկել, կասկածի ենթարկել [այն չար դիտավորությոuնները], ծիծաղեցնել։

[Ավելի վատթար եղավ։]

Պետք Է խոստովանել. այս կողմից ավելի վատթար եղավ նորագույն բանաստեղծների վիճակը։ Մամուլը [որ կարծում <էր>] ամեն մի գրողի մեռնելով կամ լռելով հայտարարում էր, թե նրա հետ մեռավ գրականությունը, նրան փոխարինող չկա, մամուլը, որ [կարծում էր] գիտեր մեռել է Դամաո֊Քաթիպան, և Շ<Հահազիզը> լռեի շատ զարմացավ ու զայրացավ սւյս ջահելների ձայնից և գլխարկը դրեց փայտի ծայրին, այնպես դուրս եկավ այս նորելուկ խմբի առաջ։ Նա կենսական ոչ մի շարժառիթ չորոնեց

80