Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/85

Այս էջը հաստատված է

այս հոսանքի մեջ, [ներքին ոչ մի արժանիք չտեսավ սրանց դրածներում, շնորհքի ոչ մի նշան չնկատեց սրանց ճակատին, [ու] սրանց [երգերում] ոչ մի կապ չնկատեց կյանքի, եղած գրականության և այս հոսանքի մեջ, և այս երեվույթը բացատրեց շատ տգետ ու մակերևոլթական բացատրություններով, որ միաժամանակ իրանց՝ մեկնիչների սրախոսության աղբյուրն ու հասկացողության չափն էին որոշում։ [Այս մի շատ տգետ բացատրություն էր և հանցավոր վերաբերմունք, որի մեջ, սակայն, մեր լրագիրնեբն ուղում էին իրար գերազանցել։ Այս դիծր, [որ] եղել է «Մշակի» Հատկանիշներից մեկը, և որ Արծրունին իր կտակում ժառանգություն է թողել, և Արծրունու ժառանգները մինչև օրս [այնքան ի չարն են գործ<ել> հավատարիմ են մնում և [դեռ աշխատում են] մի բան էլ ավելացնել։ Բայց այժմ «Նոր-Դարը» ճգնում է անպատճառ նրանցից էլ ղոչաղ երևալ մեյդանում։[Ամեն անդամ անդադար] գրողների մասին խորհրդածություններ է անում, հարցեր տալիս, պատասխանում [ու հաճախ ընկնում այնպեսի աբսուրդների մեջ, որ [մարդ] ընթերցողն ասում է, թե այս մարդիկ [այսպես] այսքան են հասկանում, շատ [քիչ են Հասկանում] տգետ են, իսկ եթե դիտմամբ են այսպես ասում՝ շատ վատ մարդիկ են։ [Ահա] վերցնենք այս վերջին համարներից երկու առաջնորդող, որոնց մեջ խոսում է [գրողների] գրականության մասին]։ Գրականությունը, գրողները, նորերը, նորերը… այնքան գրեցին զահլա տարան։ [Ախար մի տեսնենք ինչ են ասում]։ Մի անգամ չեղավ, որ մեկը վեր կենար մի լուրջ բան դրեր, ցույց տար այդ գրողների ոչնչությունը։ Այդ բոլոր ոչինչների այդ նոր գրականության մասին կա գրած ռուսերեն և գրում են շարունակ ու գտնում [այսօր էլ] նրանց պատասխանները ու առաջարկությունների մասին, որ ուշադրության արժանի բան կա այնտեղ, իսկ Հայոց լրագիրները… տեսեք ինչպես են խոսում, ահա վերցնենք «Նոր-Ղաբի» [այս] վերջին [Համարներից երկուսը] առաջնորդողները, որոնց մեջ խոսում է

81