Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/87

Այս էջը հաստատված է

ոտանավորչիների մի՝ ամբողջ նախիրի հետ, որպես լինում է առհասարակ60։

Մեր մամուլը, որ կարծում էր, թե բանաստեղծությունը Ս. Շահազիզի ու Գամառ-Քաթիպայի հետ լռեց կամ Դուրյանի ու Պեշիկթաշլյանի հետ մեռավ, շատ զարմացավ ու զայրացավ այս ջահելների ձայնից և գլխարկը դրրեց փայտի ծայրին ու այնպես դուրս եկավ այս նորելուկ խմբի առաջ։ Նա կենսական ոչ մի շարժառիթ չորոնեց, ներքին ոչ մի արժանիք չտեսավ, կյանքի, գրականության և այս նոր [մուրդկանց] հոսանքի մեջ ոչ մի կապ չնկատեց և այս երևույթը բացատրեց [շատ վաղուց ասված] փառասիրական տենչով և նրանով, թե հեշտ է ոտանավոր թխել, հանդերի տակ մթագնել, ծածկել մի հիմարություն ու… դառնալ բանաստեղծ։ Այս մի շատ [հին, մաշված ու] տգետ բացատրություն էր և հանցավոր վերաբերմունք, բայց արի աե, որ հենց աշխատում Էին ավելի հավատալ, բացաարություն էր, որին իրանք [գրողները] խոր հավատալով, սկսեցին մի անողորմ արշավանք և առանց [հիշելու] մտածելու, թե մի արդարի համար կարելի Է մի Սոդոմ խնայել՝ շորն ու գեջը միասին ձգեցին կրակի մեջ։ Էլ ֆելիետոններ, էլ ակնարկներ, էլ հոդվածներ, էլ խառն լուրեր, քննադաատություններ… բոլորը հուշտ էին անում, ով որ էլ հանդես գար բանաստեղծի անունով։

Սակայն ամեն տեղ և ամեն ժամանակ այդպես է եղել։ Բայորնի նման բանաստեղծը, երբ յուր երախայրիքը հրաուրակեց, մամուլը գրեց, թե երիտասարդ լորդը կամեցել է յուր անունը տպված տեսնել… Այժմ արդեն ամեն մարդ գիտե, որ այն մամուլը շատ է սխալվել, և եթե կրիտիկոսը խելոք մարդ էլ է եղել, ոչինչ հասկացողություն չի ունեցել բանաստեղծությունից, որովհետև, ինչպես Բելինսկին ասում է, կարելի Է շատ խելոք մարդ լինել և չհասկանալ, թե ինչ լավ բան կա «Իլիականի» կամ «Մակբեթի» մեջ։ Այս հանգամանքը կարող է մխիթարել մեր հալածված ու վշտացած, իհարկե շատ համեստ, բանաստեղծներին և թերևս արդարացնել մամուլի շատ վարմունքները, բայց կա մի այլ կողմ, որ միայն [դիտավորյալ] չարամտությունն ու ցած կրքերը կարող են բացատրել:

83