Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/95

Այս էջը հաստատված է

Օրինակները

Դրա հետևանքը։ Համեմատ<ություն> բնաշխարհիկ գրողների հետ։

Օրինակ Գամառ-Քաթիպա, Շինականի երգը 9 և Աղայան Սերմ<նացան> 25 կամ «Երկու այրի կանայք» Գամառ-Քաթիպա—23 և 27 Աղ<այան>։

Սրանք [օգտվում են] օտար գրակ<անությունից> և օտար կյանքի օտար լեզվի ազդեցության տակ են։

«Մայրաքաղաքում կրթ<ված> հայ աղջիկ կամ հայ տղա»։

Շահազիզի պոեմը և Աբովյանի:

16 Թատրոնի նկ<ատմամբ> կամ Աբովյանի բարիկենդանը. 11.

Շահազիզ Մոսկվայի բազարը (էջ 15) և Աբովյան Երևան։

Բնաշխարհիկ գրողներ
[գրական լեզու չկա]


Հայի իրականությունը. համատարած խավար, պարսկական սարսափների տպավորությունը, աղքատություն։

Բայց այդ ճնշումների տակ էլ նա ունի իր ուրախությունները, իր հարսանիքները, իր սերը (Վերք. 51 և 53)։

Եվ ահա իրար ետևից գալիս են բնաշխարհիկ գրողները ու հանդես բերում Սոս և Վարդիթեր, [Երկու քույր] և՛ սիրահարներ և՛ աղքատներ և՛ վաշխ<առու> և՛ տանուտեր և՛ հոգևորական։

Լեզուն կենդանի — բարբառներ և էլի պատկերները հարազատ—

այնինչ արդեն բուն հայրենիքում կրակոտ Աբովյանը իր վերքն Էր պատմում, մտախոհ Րաֆֆին իր ծրագիրներն էր [կազմում] հղանում։

Պռոշյանն ու Աղայանը գալիս են գյուղերից, ժողովրդի խաբարը, գյուղացուն ցավն ու դարդն են բերում, Սունդուկ-

91