Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/97

Այս էջը հաստատված է



Չէ, մեզ պիտո են ուսումնարաններ,
Այլ հնար չկա սորա փրկության

Եվ Աղայանն աղաթում Է.

Ով տեր մեր գթոտ,
Դու լույս առավոտ,

Եվ այս հանգամանքը, որ միշտ գրողներն Էլ մնացին պանդուխտ-մեծապես ազդեց նրանց երգերի ու երկերի վրա։

Խորթ մնացին [մայրենի լեզվին] ժողովրդի լեզվին, կյանքին ու սովորություններին, դրա համար Էլ անխուսափելի [դարձան] եղան այսպիսի սխալներ։

Օր. Գամառ-Քաթիպայի մի երգի մեջ շինականի կինը հնձից դարձող մարդուն ասում Է. <<Ես քեզ համար հաց թխեցի, սպիտակ, փափուկ գարեհաց»։ Կարծում Է գարեհացը փափուկ Է կամ մի լավ բան Է և կողքին Էլ ասում Է.

Պատրաստել եմ կաթն ու կարագ ու պանիր,
Գաոան մսեն շամփրի վրա խորոված.
Կասկարայով գառան միսը տապակած.
Կուժը լիքը կարմիր գինին դրած Է,
Իմ ձեռագործ կտավ սուփրան փռած Է։


Անշուշտ շատ պիտի զարմանային թե հայ հնձվորը և թե գարեհացը, եթե նրանց այսսլիսի ճոխ սեղան բազմեցնեին։

[Այսպիսի] նման և այլ սխալներ միշտ կարելի Է բերել այսպես կոչված «պանդուխտ» գրողների գործերից։

Բայց այդ չի մեր նպատակր, այլ այն, թե նրանք թեկուզ անկատար լեզվով—ինչ Էին ուզում, որն Էր նրանց ցավը։

Թե որն Էր նրանց ցավը, [ահա] թող իրենք ասեն. Շահազիզը իր «Լևոնի վշտի» մեջ բացականչում Է.

օտար գրականություն. ազդեցություններ, փոխադրություններ

93