Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/101

Այս էջը հաստատված է

բաներ… Գուցե միևնույն էր, թե քեզ վերա ես էլ նամակ գրեի կամ չգրեի… Այսուհետև այլևս նեղություն չքաշես գրել, ես ինքս եմ գալիս։ Մինչև անգամ կարծեմ ավելորդ բաներ ես գտել իմ նամակում, այսինքն, թե ինչու եմ գրել, թե ցուրտ էր և այլն, էլ չեմ գրիր կաշխատ իմ որքան կարելի է կարճ և պաշտոնական անավելորդ տեղեկություններ գրել գրելիս: Մնում է, որ Համլետի նման երեք անգամ բացականչեմ, (ոչ թե ասեմ) «զարմանալի է» և լռեմ1։ Եվ իրավ, երբ որ դու պահանջ չես զգում ինձ նամակ գրելու, ես խո չեմ կարող զոռով պահանջել՝ թե գրիր կամ խնդրել։ Դու երբ որ չգիտես, թե ինչպես կարող է սպասել այսպես, ատեն մեկը յուր կնոջ նամակին, չես իմ անում, թե ես ամեն անգամ ինչպես եմ կոտրվում բարեկամներիս կամ ընկերներիս մոտ, երբ որ տեսնում են՝ գնում եմ նամակի և չեմ ստանում։ Վերջապես չեմ ուզում խիստ խոսքեր գործածել քո սառնասրտության դեմ և խոսքս կարճ եմ կտրում։ Մինչև այս օրերս քանի Ջալալօղլի չէի եկել դեռ հույս ունեի, որ գուցե քեզանից նամակ կստանամ, բայց այժմ, երբ որ վերադառնում եմ մեր գլուղը, ձիով Շուլավերով գալու համար (սաստիկ ցխի պատճառով ֆուրգոն չի գալիս) և քեզանից նամակ չստացած 20 օրվան ընթացքում, այն էլ այնպիսի մի ժամանակ, երբ կարիք կար անընդհատ նամակի և մխիթարական խոսքերի, այո՛, այսօր դու չես կարող երևակայել, թե ինչպես եմ նայում և շարժվում դեպի Թիֆլիս՝ դեպի քեզ…

Նամակս մինչև այստեղ գրելն ինձ ընդհատեցին, հրավիրեցին մի տեղ երեկոյան թեյի, իսկ ճաշին Սարգիս քեռանց2 տանն էինք, շատ են դարդ անում Երվանդի համար, մանավանդ Վառինկեն շատ է լաց եղել։ Իմ ետևից ման գալիս են եղել, որ գնամ ուրախացնեմ, սիրտ տամ տանըցոնց։ Այսուամենայնիվ, ոչ մի բան ինձ առայժմ այնքան չէ կարողանում ազդել կողմնակի, որ սիրտս հանգստանա կամ կարողանամ ուրախանալ, քանի որ մտքիցս չի գնում, որ այսպիսի օրերում, երբ նամակ են գրում ուրիշները, սիրտ են տալիս, թեև երկյուղ չկա մեջտեղը, այնինչ՝ քեզանից մի