Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/105

Այս էջը հաստատված է

Որպես անկեղծ
Նա քեզ սիրեց՝
Սիրում է դեռ,
Ազնիվ ընկեր։

1892, փետրվարի 13, Թիֆլիս

Հովհաննես
40. ԱՆՈԻՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ
Թիֆլիս–Կամենեց-Պողոլսկ

1892 թ., մարտի 24, Թիֆլիս

Սիրելիդ իմ Անուշավան,

Վաղուց երևի սպասում ես իմ նամակին. ես ուշացրի, որ բազմաբովանդակ լինի, և, մանավանդ, ավետիք տամ, թե «ազատված եմ կոնսիստորիայի գրագրի պաշտոնից»1։

Այո՛, իմ չար բախտը և մի քանի դրականական բարեկամներիս բարեսրտությունը ինձ այժմ ձգել են Հրատարակչական ընկերության գրասենյակը և ես այժմ գրասենեկապետ եմ (конторщик) սկսած ամսույս 22-ից2։

Խորին տրտմությամբ ետ եմ նայում հինգ հոգեհան տարիների անցյալիս վերա, որպես մի գերեզմանի, մի դժոխքի, որից դուրս եմ եկել (?). բայց արդյոք առո՞ղջ եմ մնացել, կենդանի՞ եմ—ահա խնդիրը։ Մարմնով՝ ո՛չ, բոլորովին ոչ, իսկ հոգուս ընդունակությունների մեծ մասը կորցրել եմ։ Այս թողնենք, ներկա պաշտոնիցս շատ գոհ եմ առայժմ. գոնե գործ ունեմ կրթված շրջանի հետ։ Կոնսիստորիայում, մանավանդ վերջին օրերս, հաճախակի վիճաբանություններով անտանելի էր դառել իմ մնալս։ Այդ վիճաբանությունները այնքան սուր կերպարանք ունեին, որ արժե այս նմուշը, առհասարակ անդամների հետ է լինում վեճը և դիվանապահի, մի խոսքով քահանաների։ Մի օր, մոտ օրերս, անագմ տեր Գեորգն ու տեր Աշոտը և կոնս<իստորի> ծառայողները