Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/110

Այս էջը հաստատված է

(Հենց էս հրոպեին օռնալով մնին դբա ներև քաշ են տալիս, սա իրան իրան ա մեռել, թե չէ խոլերայից մեռածին չեն թողնում ժամը տանեն)։

Այտա՛, մին էլ նրա համար եմ վախում էս անդեր խոլերիցը, որ աներել կրի մեջ են թաղում, հմի դու արի տես, մարդի շունչ կկտրի…

Իմացած կլիս էլի, որ հայոց լուսավորիչների՝ գրողների ապահովության համար ընկերություն է կազմվում՝ ֆոնդ են հիմնում։ Նախապատրաստական ժողովն եկավ արդեն, ես էլ «քարթուխիար» (քարտուղար) էի ընդհանուր ժողովի4։

Սրա մասին եդնա շատ կխոսանք, երբ որ խելքս գլուխս կգա։

Միտդ ա գալի՞ս, չէ՞ մենք վաղուց շատ ենք ասել իրար էս բանի մասին։ Թեզ արա, մի զադ գրի, մտի ցուցակի մեջ։

Ժողովի մյուս օրը, իրիկունը գնում եմ այգին, մի սեղանից տղերքը հարցնում են, թե ուր ե՞ս գնում։

- Մի գրագետի պետք է 50 ռուբլի տամ,- ասեցի, տանըմ եմ տամ։ Ով որ ինձ ճանաչում էր՝ հասկացան, մինը կար, որ հատկապես հարցնում էր, գիմնազիայումն էլ վարժապետ ա, ոչ բարով, գժվեց, որ էս իմացավ։

- Ո՞րտեղից էս տանում, ո՞ւր էս տանում, ո՞ւմ, ի՞նչ իրավունքով…։ - Ես բոլորովին հանգիստ շարունակում եմ։

- Ինչո՞ւ ես բարկանում, եղբայր, հարկավոր ա, պետք է տալ. այ, ես էլ 25 ռուբլի վերցրի…

- Ահրմ ո՞ւմնից, -կատաղած գոչում է մեր ուսումնական լիտերատորը, -ո՞վ է տալիս…։

- Մեկին խոստացել են գանձապետ ընտրել, թե որ ընկերությունը հաստատվի, նա ավանսով տալիս է, -պատասխանեցի ես և հեռացա փողը տանելու։

- Я завтра статью напишу[1],- գոռում է ետևիցս,- դեռ ֆոնդը չհիմնած ուտում եք փողերը…

  1. Ես վաղը հոդված կգրեմ։