Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/114

Այս էջը հաստատված է
44. ԱՎԵՏԻՔ ԱՐԱՍԽԱՆՅԱՆԻՆ

Ջալալօղլի-Թիֆլիս

1892, օգոստոսի 12, Ջալալօղլի

Հարգելի պ. Արասխանյան,

Ես մինչև օրս մեր գյուղոմն էր։ Մայրս սաստիկ հիվանդ էր, գնացել էի տեսնելու։ Այնտեղից վերադարձա և ստացա նամակ պ. Վանցյանից1, որ ուղարկելով նամակիս հետի թերթը, խնդրում է ուշադրություն դարձնել «Մուրճում» տպագրելի յուր «Բոշաներ» հոդվածի մեջ եղած օտարազգի բառերի ճշտության վերա2։ Այս թերթը պարունակում է նույն բառերը պարզ և մեկին գրած, որ Դուք աչքի առաջ ունենաք տպագրության ժամանակ, եթե կպատահեն դժվար ընթեռնելի օտարազգի բառեր։

Այստեղի մի քանի գյուղերում խոլերան ճարակում է։ Ցուրտ է։

Խնդրեմ բարևեցեք տիկնոջը և Բարխուդարյաններին3։

Ձեզ հարգող՝
Հ. Թումանյան

45.ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

Թիֆլիս–Էջմիածին

1892, սեպտեմբերի 12, Թիֆլիս

Սիրելիդ իմ Սիմեոն,

Ուրեմն՝ հոգով ու մարմնով կորար, այսպես է ասում ժողովրդական առածը կուսակրոն հոգևորականի համար։

Սակայն, սիրելի ընկեր, հայոց կուսակրոն հոգևորականությունը այս օրերում ծանր գործ ունի կատարելու. մեր ներկա վիճակի բարվոքման և ապագայի ապահովության խնդիրը դրած է նորա առաջին, դու էլ մտնելով այդ դասակարգի մեջ, պատասխանատու հոգատարի պարտականություններ