ես հանձն առնում։ Դու, անշուշտ, քաջ զգում ես այս բոլորը, և ես սրտումս հույս տածելով քո ապագա ազգանվեր և լուսամիտ գործունեության նկատմամբ, համբուրվելով՝ շնորհավորում եմ սրբազան պաշտոնդ և խորասիրտ մաղթում եմ հաջողություն…1
Սիրելի Սիմեոն, ես նոր եմ վերադարձել գյուղից, ամառանոց էինք գնացել։ Խոլերայից պրծա, այնպես, ինչպես դու թեմական տեսուչներից և հոգաբարձուներից։
Գրքերս արդեն տպագրված են և ճանապարհ են ընկել Մոսկվայից2։
Հենց փողն ստանալու օրը ես գնել եմ քեզ համար մի «Լուսադեմին»3, իսկ մյուս գրքերից այ (ինչ-որ) «Պալատի գաղտնիքներ» չկար4, երրորդ՝ «Челобек как» и т. д. նույնպես գտա, երկու հատորը 4 ռուբլի5, յուր ժամանակին քեզ գրել եմ և դեռ պատասխան չեմ ստացել։ Գրիր ինչ առնեմ։ Դու աշխատիր գրքեր շատ ունենալ, «Մուրճի» փողը երբ որ լինի կարելի է։ Առաքելյանը պսակվել է: Վանցյանը գրականության մշակ է դարձել. դու ինչո՞ւ չես բան գրում։
Արդյոք ե՞րբ ես պոպոզ դնելու գլխիդ։
Այստեղ մեծ աղմուկ է հանել և անախորժ տպաորություն արել «Արձագանքում» տպվող «Աստառը» Գամառ Քաթիպայի. Արծրունուն է ներկայացնում6։
Գրիր տեսնեմ ոնց ես։
«Մուրճերը» կուղարկեմ։
Դուք խոստովանելով հանդերձ, որ ուշացել է գրքիս տպագրությունը, հաստատ խոսք էիք տալիս, թե օգոստոսին կվերջանա, և նրանից մինչև օրս տեղեկություն անգամ