Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/118

Այս էջը հաստատված է

1893

48. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

Թիֆլիս–Էջմիածին

1893, մարտի 22, Թիֆլիս

Սիրելիդ իմ Սիմեոն,

Դու էլ թունդ ես լռել. էլ նամակ չես գրում։ Շատ եմ ուզում իմանալ, թե ինչ ես անում. աղոթո՞ւմ ես արդյոք կամ ինձ հիշո՞ւմ ես քո աղոթքներում, որոնք, անշուշտ, դեպի երկինք չեն ուղղած տակավին։

1Վերջապես գրքերս ստացա և ուղարկում եմ քեզ 40 օրինակ. 20 հատը քո բաժանորդաթեր<թերի> համար, 12-ը՝ հայր սարկավագի2, 8-ն էլ ավել, կամ վաճառիր, կամ նվիրիր:

Ուղարկում եմ և «Լուսադեմին»3, որի վերջին թուղթը խարջել եմ. երկու ռուբլի էլ ինձ վրա ունես։

Իսկի գրեցիր ոչ, թե գիրքս ինչ տպավորություն թողեց կարդալուց հետո, երևում է, որ շատ աննկատելի է մնացել և չի արժանացել ուշադրության։

Այս օրերս սպանվեցավ ընկերներիցս մեկը՝ Տիգրան Օքոնյան։ Գնացի տեսա անատոմիական թատրոնի դահլիճում վերքերի խորությունը չափելու ժամանակ։ Մի բութ դանակով կտրատում էին վերքերը, լայնացնում էին. և, բացի այն շատ տխուր տպավորությունը, որ թողեց սպանված ընկերոջս դին, մարմնիս վերա ցավում են սաստիկ այն տեղերը, ինչ տեղեր կտրատում էին նրա վրա։

Իմ կողմից բարևիր սարկավագին։