Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/123

Այս էջը հաստատված է

մնալով ոչնչով մեղավոր չեն, տանջվում եք կամ հիվանդությունների լուրերից անհանգիստ լինում, իսկի հիշո՞ւմ եք ինձ։ Այս մասին չեմ ուզում շատ խոսքեր ասել, մանավանդ հանցավորը դու չես։

Հետաքրքրվում ենք զանազան լուրերով, բայց քանի որ նամակ չենք ստանալու, էլ ի՞նչ գրեմ։ Գիրքը տվեցի Վառինկին, նշանածն էլ այստեղ էր։ Տպավորությունս չեմ գրում, որովհետև տրամադիր չեմ գրելու, շտապում ենք թեյ խմել, ահա Նատաշը տուն մտավ, շկաֆը բաց արավ, դո՛ւրս գնաց, սպասում ենք կրկին գա՝ թեյ շինի։ Տերտերն էլ2 սուսամբարը ձեռքին հոտ է քաշում և նամակիս վրա ծիծաղում, ահա Մկրտիչն էլ տուն մտավ, Նատաշը կրկին եկավ և կաթը բերեց, սկսեց թեյ շինել։ Այստեղ ուզեցի նամակս պատռել, բայց տերտերը, Մկրտիչն ու Նատաշը շատ խնդրեցին և շարունակում եմ։ Մնացածը հետո։ Մեր գյուղում շատ ուրախ ժամանակ անցկացրինք, առաջուց տերտերն եկել էր Ջալալօղլուց, բավական գինի-արաղ էր բերել։ Ռոստոմն էլ գնաց սարից Սոնին բերեց, երեք գառը և զանազան ուտելիք, հրավիրվեցանք երկու տեղ էլ, ձեր կենացն էլ խմեցինք։ Թող այստեղ վերջացնեմ3։

Քո Հովհաննես
53. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

Թիֆլիս–Էջմիածին

1893, IX/27, Թիֆլիս
Սիրելի Արսեն,

Այս նամակը որովհետև պաշտոնական է, ոչինչ նորություն կամ այլ կողմնակի բան չեմ գրում։

Ընկերության գրասենյակում գրքերի հաշիվ տեսնում ենք1. շուտով շտապիր ուղարկել քեզ մոտ եղած և առհասարակ քո ստացած գրքերի ցուցակը, եթե չես կարող հաշիվն