նույն ժողովի՝ Ձեր աշխատակցությունը՝ հրապարակախոսություն, վեպ, ոտանավոր, ինչ որ լինի8: Աշխատակիցները վարձ են ստանում:
«Բանաստեղծություններս շուտով կուղարկեմ Հայրիկին ընծա. որ կարդա սիրտը ցնծա, որ կներկայացնեք, ասացեք, էս հալա ոչինչ, կեսը գդալամանում ա դեռ...»9 Ի դեպ, ասեմ, որ ետ եմ նայում հիմա և հին գրածներս ուղղում. առաջին հատորից աչդեն ուղղել եմ «Լոռեցի Սաքոն» և «Արևն ու Լուսինը»։ Եթե հիշում եք, «Լոռեցի Սաքոյի» մեջ Դուք մի սխալ էիք ցույց տալիս, այդ սխալը ես այժմ եմ գլխի ընկել և ուղղել. այդ պոեման կլավանա10։
Այստեղի նորությունների մեջ նշանավոր է մի անպիտան տերտերի արարքը, որ զայրացրել է ժողովրդին։ Դորա իսկական անունը հակառակին մոռացել եմ այս րոպեին, բայց նա ավելի հայտնի է «Գագորդի» մականունով։ Դանոս չէ տվել նահանգապետին, թե հայոց վանքում կայսերական տոնի օրը մաղթանք չի կատարվել և թե հայոց կոնսիստորում չեն ընդունում ռուսերեն գրած խնդիրներ։ Այս անզգամը դեռ հերիք չէ որ քահանա է, կոնսիստորի անդամ էլ է։ Անցյալ օրը կոնսիստորի անդամները այս գործի համար կոչված էին պոլիցիայում։
«Տարազ—Աղբյուր—Անոնսի» գործն էլ արդեն կգիտենաք11։ Ուզում էին Ֆիլիպի վրա ծախեն՝ գլուխ չեկավ։ Բայց ես մի բան չպարզեցի. Դուք կհարցնեք, թե ինչպես թույլ կտան Ֆիլիպին մի տարում վեց կամ ավելի ժողովածու հրատարակել մի անունով։ Այո՛, այդ չի կարելի, դորա համար էլ ամեն մեկիս անունով երկուսը կհրատարակվեն։ Ժողովածուների մեջ կապ պահելու համար գույներով ենք որոշել անունները՝ երկուսը կապույտ, երկուսը կանաչ, երկուսը կարմիր։ Ես կարմիր խմբագիրն եմ12։
«Նորդարականները» նոր առաջնորդին նոր եռանդով Օվսաննա են երգում հին գործերի համար13։ Գրել էին, թե նա շինել է երկսեռ դպրոց Ագուլիսում. Պռոշյանցը աշխարքն