Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/128

Այս էջը հաստատված է

ու ամբողջ Ագուլիսը վկա է կանչում, որ ինքն է շինել՝ այդ ուսումնարանը14։

Չեմ ուզում Ձեզանից ծածուկ մնա, որ Ձեր ինքնակենսագրության վրա շատ են խոսում։ Երևի մինչև անգամ Ձեր դեմ գրողներ կլինեն։ Ոչինչ, դա կփոխարինի հոբելյանին…15

Բարևեցեք տիկնոջը, օրիորդներին և Մուշեղին։

Ձեր Հ. Թումանյան

Հ. Գ. Ձեր և իմ կնքահայր պ. Ս. Պառավյանցը խնդրում հետևեք և, թե կարելի է, շտապեցնեք յուր շինած ուսումնարանի գործը, որ սինոդումն է այդտեղ16։ Երեկ Ձեր կենացը խմեցինք նրա տանը նոր Թեմական տեսուչ отец Лисицов-ի հետ (հ<այր> Մելյան)[1]։

Նույն
  1. Բառախաղ է. մելի վրացերեն նշանակում է աղվես։