1894
57. ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻՆ
Թիֆլիս–Էջմիածին
Սիրելի բարեկամ,
Ուզեցա գրքերս փոստով ուղարկեմ, բայց պ. Տեր-Իսրայելյանը ասաց, որ շատ թանկ կնստի, ավելի լավ է մի ընկերության միջոցով ուղարկենք՝ 300—նորից, 300—էլ աոաջիններից1։
Քո ուստաուկես Մոսեսը կատարյալ թուրքացրեց ինձ գրքի վրա գինը տպելու համար։
Տեր-Ղևոնդյանի մոտ գնացի, որ փողերն ստանամ, ասաց, որ Բհկնազարյանցն արդեն ստացավ2. Բեկնազարյանցն էլ հիվանդ է։
Զարմանում եմ, որ իմ գիրքը այդքան ուշ է հասել. շնորհակալ եմ Հայրիկին ներկայացնելու համար։ Իսկ Պառավյանցի կոնդակն արդեն եկել է, թեև «նորդարականները» գաղել էին[1]4։
Մեր նվաստ ընկերությունը մտադիր է քո մանկական երգերը հրատարակել իմ «Դաշնակների» ձևով. սրա մասին էլ գրիր:
Մեր ժողովածուի համար էլ մի բան ուղարկիր, իհարկե վարձով5։
Այստեղից մի խելագար (հարուստ Բարսամյանց) նամակ է ուղարկել Հայրիկին, շտապեցեք շուտով Հայրիկին
- ↑ Թաքցրել էին: