Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/133

Այս էջը հաստատված է

կմնա իբրև հիշատակ մեր առաջին զգացումների3, իսկ նորը յուր կարգին. նորը քեզ կուղարկեմ, այսպես է սկսվում՝

Եթե այդպես է, մենք կխորտակենք
Այն պատվանդանը, որ մենք կառուցինք… և այլն4։

Մի փոքրիկն էլ դրել եմ «Էջմիածնի ամբարի մկներին» վերնագրով. այս կտամ «Տարազ<ին>»5։ Պատկերներդ մոտս են, ո՞րտեղ ուղարկեմ։ Սպանդարի հոբելյանին6 ուղարկած Բաքվի պատգամավորը երկու վարժուհու հետ գնում է Սողալյանների մոտ և դահլիճում թքում Արիստակեսի պատկերի վրա. այդ պարոնը Հարություն Այվազյանն է։ Իհարկե, օր. Նունեն խայտառակ կերպով տանից դուրս էր արել պատգամավոր հյուրին, բայց դու մարդու ցածությունը, գարշելի լրբությունը տես…

Տանըցիք բարևում են։ Վեչերները շարունակվում են. մեռնում եմ, այնքան եմ հոգնել7։

Գրել էիր, թե Վարդազարյանի հասցեն ուղարկիր, որ «Դաշնակների» փողը նրան ուղարկեմ, գրիր, Тифлис, Ф<илиппу> Вартазарянцу։

Բարևում են ծանոթ վարժուհիները. շատ են ցավում քո վարձատրության համար։

Նամակ գրիր, բաներ պատմիր մեջը՝ հարկավոր բաներ։

Քո Հովհաննես

60. ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻՆ

Թիֆլիս-Էջմիածին

1894 թ., մարտի 4,Թիֆլիս

Սիրելի բարեկամ,

Նամակումդ գրել էիր, թե մի ամսով օտպուսկ կառնեմ, կգամ, ես այնպես եմ կարդացել, իբրև թե՝ առել եմ, գալիս եմ. նրա համար էլ մինև օրս նամակս ուշացրի։

Այժմ ասեմ.