Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/135

Այս էջը հաստատված է

Բարևում են մեր տանըցիք և Ֆիլիպը՝ քեզ, տիկնոջը, օրիորդներին և Մուշեղին։

Գարունը բացվում է, օրեցօր սպասում ենք մեր Քյորօղլուն։

Քո Հ. Թումանյան

<Հ. Գ.> Նամակումդ չմոռանաս հիշել, թե երբ ես սկսել քո գրական գործունեությունը11։

Նույն
61. ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻՆ

Թիֆլիս—Էջմիածին

1894 թ., մարտի 31, Թիֆլիս
Մեծարգո բարեկամ

Ահա ուղարկում եմ «Նադեժդայի»1 կվիտանցիան. գրքերը ընկերությունը կարող է բերել մինչև Երևան, ինչպես գըրված է կվիտանցիայում. այնտեղից պետք է ստանաս։

Ինքնակենսագրությունից չկարողացա ուղարկել, որովհետև պատրաստ չի և հայտնի չի, թե ով է հրամայելու՝ տպարանն յուր գործը կատարի կամ ով է տպարանին տպագրության փողը վճարելու։

Փիլիպն ասում է, թե մինչև հունվարը 94 թվի վերջացրել է բոլոր հաշիվները (աշխատակիցների), ինչպես ներկայացրել է խմբագիրը, այնպես որ, էլ քեզ բան չի հասնում2։

«Արություն Մանվելից» 200 օրինակ (Գ. գրքույկ) ուղարկեցի. 100 օրինակ հանձնեցի գրավաճառին, մնացածն ի՞նչ անեմ, տամ Բեկնազարյանցին, թե՞ չէ։

Մանկական երգերիդ պայմանը Փիլիպը անգործադրելի գտավ. նա ուզում է «Դաշնակների» ձևով հինգ կոպեկանոց բան հրատարակել 2400 կամ 3600 օրինակ, որ քեզ 150 մանեթ տա. էլ ինչ մնաց տեղը։

Մի խոսքով, այստեղ փող չունես. այնպես որ, համ թղթի փողն է մնում վճարելու, հա՛մ տպարանի, հա՛մ կազմարարի։