Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/146

Այս էջը հաստատված է

Այսօր այստեղից դուրս բերին՝ բերում են Տոլուբաբ թաղելու յուր տղի մոտ։ Ամսույս 7-ին անպատճառ եղեք Գյառգյառ կամ Ջալալօղլի մեր բարեկամներով՝ Քոչնանցով և մի քանի պատվավոր քահանաներով։ Երևի Սոնեն էլ կգա Գյառգառ։

Տերտերը2 կաթողիկոսից3 խաչ ու կոնդակ ստացավ, առաջնորդի հետ էլ քաղցր հաշտվել են, կարող ես շնորհավորել նամակով4։

Բարև մեզանից։

Ձեր խ<ոնարհ> որդի՝ Հովհաննես

69. ԵՓՐԵՄ ՂՈՒԼԻՆՅԱՆԻՆ

Թիֆլիս—Ջալալօղլի

1894, հոկտեմբերի 4, Թիֆլիս
Արժանապատիվ տեր Եփրեմ հայր,

Այս նամակը1 խնդրեմ մի գնացողի հետ շուտով հասցնեք հորս՝ Դսեղ, հեռագիր էլ տվել եմ արդեն2, որ ամսույս 7-ին անպատճառ լինի Գյառգյառ կամ Ջալալօղլի։ Մեր Բուղդան Յակուլիչի (Թադեոսյան) կինը վախճանվել է, այսօր դուրս բերին այստեղից, բերում են թաղելու Տոլուբաբ, Գյառգյառի մոտ։ Պետք է հայրս մեր բարեկամներով շուտով ընդառաջ գա։

Ներողություն, վռազ եմ։ Բարև տանըցոնց։

Ձեր խ<ոնարհ> որդի՝ Հովհ. Թումանյան

<Հ. Գ.> Խնդրեմ թաղմանը Դուք էլ ներկա լինեք։