Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/151

Այս էջը հաստատված է

առարկա եմ, հույսերի ապավեն եմ։ Այդ բոլորը իմ պարտքս ծանրացնում են և քաղցրացնում։

Այս օրերս ժողով պետք է ունենան։ Ինչ ես կարծում քո կարծիքը գրիր։ Ընտանիքիս մասին էլ կհոգամ։ Վերջապես ընտանիքը չպետք է ինձ կաշկանդի, մանավանդ, ես ավելի ուրիշ բան եմ, քան ընտանիքի հայր7։

Մի քանի բաներ էլ թող մնան։ Ինչպես գիտես երկու Արտավազդ էի սկսել։ Մեկն արդեն հրատարակեցի և մկրտեցինք անցյալ օրերը, իսկ մյուսը դեռ կիսատ է8։ Երկու օր առաջ ինձ մոտ էին Արամն ու Խզմալյանը։

«Հորիզոնի» մասին կարծիքդ գրիր․ պատրաստիր հոդված ժողովրդագրական կամ քննադատական9։ Ես էլ Շանթի մասին եմ գրում10։ Բարևում են մեր տանըցիք։

Այս օրերում այնպիսի տրամադրության տակ եմ, որ շատ կուզենայի քեզ մոտ լինել, խցումդ մի ամիս վեր ընկնել, հանգստանալ, նորոգվել։ Համբույրս։

Քո Հովհաննես

71. ԱՎԵՏԻՔ ԱՐԱՍԽԱՆՅԱՆԻՆ

1895, փետրվարի 16, Թիֆլիս

Մեծարգո պ. խմբագիր,

Խնդրեմ շարունակեցեք ուղարկել մեզ «Մուրճը» նախկին տարիների հասցեով՝ տեր Հովհաննեսին, Նորաշենի փողոց։

Հարգանքներով՝ Հ. Թումանյան

72. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

Թիֆլիս — Հին Նախիջևան

<1895, մարտի 20, 21, Թիֆլիս>

Սիրելի Արսեն,

Երեք շաբաթ հիվանդ պառկած էի անկողնում, երկու օր է ինչ վեր եմ կացել։ Անտանելի, անտանելի էր այս երեք