Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/155

Այս էջը հաստատված է

Երկրորդ օրը Դուք ինձ հանդիպեցիք պրոսպեկտի վրա, տարաք խմբագրատուն և ցավակցություն հայտնեցիք, թե ժողովուրդն իմ մասին ասում է, թե ես արդեն բարոյապես ընկել եմ, որ «Մուրճից» հեռանում եմ Վարդազարյանցի խաթեր, և այդ ժողովուրդը դուրս եկավ մի օրիորդ (օր. Ե. Բ.), որը սակայն, մինչև անգամ այդպիսի բան չէր ասել։ Դուք ինձ առաջարկեցիք հարաբերություններս կտրել Վարգազարյանցի հետ (մինչդեռ գիտեիք, թե նրան ինչպես էի զգուշացրել, որ այդպիսի բան չասի Ձեր վերաբերությամր)։ Դուք ինձ Ձեզ երախտապարտ հայտարարեցիք «Մուրճում» արած հառաջադիմությանս համար, իմ ունեցած (շատ ու քիչ) ժողովրդականության համար, և այլն, և այլն։ Կհիշեք և իմ պատասխանները, որոնց դառնության պատճառը Ձեր խոսքերի մեջ պետք է որոնեիք։ Կհիշեք և՛ խմբագրական ժողովի, և՛ «Մուրճի» խմբագրության մասին արած վիճաբանությունները, և՛ նրանից մի քանի օր հետո Գրիգոր Վանցյանի հոդվածի պատմությունը7։ Սրանք և շատ ուրիշ դեպքեր, որ չեմ հիշատակում, Ձեզանից սառեցնելու և հեռացնելու զորություն ունեցան ինձ համար։ Եվ ես հեռացա լուռ, առանց թշնամանքի, չնայելով Դուք շարունակ գրգռում էիք, մեկին ասելով, թե Դուք ինձ վռնդեցիք, որովհետև ես անտանելի էի, մյուսին հավատացնելով, թե ես լիրբ եմ, և այլն։

Սակայն դարձյալ վերադառնանք վերջին հարվածին՝ փողասիրությանը. հիշո՞ւմ եք, երբ Դուք ինձ հրավիրեցիք «Մուրճին» աշխատակցելու (Ա. գիրքս հրատարակելուց հետո)8։ Հայտնեցիք ինձ արդեն հայտնի «Մուրճի» ֆինանսական դրությունը և հետն էլ խոստացաք վարձատրել։ Ես մերժեցի, թեև այն ժամանակ ընտանիքի տեր <էի> և ստանում էի ամսական 16 ռ. 66 կոպեկ կոնսիստորից։ Նրանից հետո Դուք ինձ մի չեկ տվիք, ես դարձյալ հայտնեցի, թե Ձեզ և թե հրատարակչին, որ վարձատրություն չեմ ուզում և հրաժարվեցի։ Վերջին օրերում ուզում էիք ինձ վարձատրել երեք տարվան աշխատակցությանս համար, չեկ գրել, որ