Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/160

Այս էջը հաստատված է

4: 1894 թ, հունվարին ի՞նչ ասել Ձեզ պ. Վանցյանն յուր հոդվածի և ինձ գրած նամակի մասին4։

5. Խնդրեմ նայեք 1893 թվականի Ձեր չեկերի տետրակին, այնտեղ կա իմ անունով մի չեկ՝ «Սովի ժամանակից» վերնագրով գրվածքիս համար, որ տպված է «Մուրճի» № 5-ում 1893 թ.5։

Եվ 6. Դուք գրում եք, թե ինձ միակ գնահատողն եք եղել և պաշտպանել եք ոչ միայն դրսի մարդկանցից (!), այլև «Մուրճի» գրողներից (սկզբի տարում). խնդրեմ տաք այդ գրողների անունները6։

Հ. Թումանյան

77. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Թիֆլիս-Էջմիածին

<1895>, 5 մայիսի, <Թիֆլիս>

Մեծ<արգո> պ. Հովհաննիսյան,

Այս տարվա սկզբից Թիֆիսում կայացել է գրողների մի միություն, որի մեջ մտնում են Թիֆլիսում գտնվող մեր գեղարվեստական գրողները1։ Այդ խումբը վճռել է մի ժողովածու կազմել բոլոր գրողների մասնակցությամբ և հանձնել բարեգործական2 կամ մարդասիրական ընկերությանը3՝ հրատարակելու հօգուտ գաղթականների։

Ինձ հանձնարարված է գրել Ձեզ այս մասին և խնդրել Ձեր կարծիքն ու մասնակցությունը մինչև հունիսի վերջը։ Ուրախությամբ կատարելով ինձ վրա դրած պարտականությունը, խնդրում եմ Ձեր նամակը կամ գրվածքը մինչև հիշված ժամանակը ուղարկեք հետևյալ հասցեով։

Хлебная площадь № 29,
Ованесу Туманяну: