82. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Դսեղ-Թիֆլիս
Սիրելի Ֆիլիպ,
Ես երբ որ եկա, մտադիր էի քեզ մի շարք նամակներ գրել, որոնք պետք է լինեին իմ նոր տպավորությունները և արածներիս հաշիվը, բայց այդպես չեղավ։ Այս ամառ շատ աղմկալի եղավ ինձ համար, թեև ես սաստիկ ցանկանում, էի մի քանի լուռ ու միայնակ օրեր անցկացնել մեր անտառներում և թարմանալ, կազդուրվել հոգով ու մարմնով։ Շարունակ նոր-նոր մարդիկ, նոր հյուրեր, այս կողմ, այն կողմ, տեսություններ, պատիվներ (պատիժներ), հարայհրոց, մի խոսքով, զահլես գնաց։ Մի ահագին սնդուկ լիքը դիրք էի բերել հետս, ոչ մինը չկարողացա կարդալ. միայն «Մծիրիի» շուրջն եմ բոլորել1, մի քանի բաների նայել և այլն։
Ինչ վերաբերում է նոր տպավորություններիս ու դիտողություններիս՝ դրանք շատ են և նոր են, թեև առարկան հին է և միևնույնր։ Ֆիլիպ, մի շպար ունի մեր կյանքը, նրա ետևը սոսկալի է։ Մեր կյանքր շատ նման է իմ անցկացրած մի գիշերին։ Մեր գյուղից ոչ շատ հեռու մի գյուղում հյուր ընկա մի տուն։ Այդ տունը առատ, լիքն օջախի և անվան հռչակ ունի գավառում։ Երեկոյան ինձ նստացրին սրահում, այդ չեմ նկարագրում, իրանք ներսը, տան մեջ պատրաստություն էին տեսնում ինձ հյուրասիրելու։ Ես կիսաբաց դռան միջով լսում էի նրանց խոսակցությունը։ Ինձ համար ձվածեղ էին պատրաստում։ Երեխաները թրթռում էին, ըստ երևույթին, ուզում էին կրակը թափել ձվածեղի հոտից, մայրր նրանց զսպում էր՝ անիծելով ու ծեծելով։ Երեխաներից մեկը՝ ավելի չարաճճին, ձեռքը կոխել էր թավի մեջ-նա էլ սկսեց աղիողորմ ճչալ։ Այս ժամանակ տան մեծ աղջիկը իմ առաջով անցավ, յուր ցնցոտիների ետև պահած