Սիմեոնի գործերի մասին խոսացինք, տերտերի առողջության։
Այսօր կաթողիկոսի մոտ էի7։ Շատ երկար խոսացինք։ Երբ որ եկա տուն, Մեսրովպի հետ գնացինք շրջելու, երկու անգամ մարդ էր ուղարկել, թե՝ էգուց էլ արի մոտս և առանց ինձ տեսնելու չգնաս։ Էգուց էլ կգնամ, կտեսնեմ ու դուրս կգամ Էջմիածնից, թե հաջողի։ Շատ հետաքրքիր բաներ կան, բայց արդեն գալու եմ, կպատմեմ։
Մեսրոպովը բարևում է տերտերին, քեզ և մայրիկիդ։ Քո մասին, թե գիտենաս որքան են հարցրել. կաթողիկոսն էլ հարցրեց, էլ ի՞նչ ես ուզում։ Շատ չհպարտանաս։
Բարևս տանըցոնց, համբույրս քեզ և երեխաներին։
Հ. Գ. Բրյուկս ճանապարհին կորցրել եմ, նոր բրյուկ եմ առել Երևան։
Էջմիածին-Թիֆլիս
Արդեն 3-4 օր է, որ Էջմիածնումն եմ։ Ճանապարհորդությունս գրեթե կատարել եմ և շատ գոհ ու ուրախ եմ, չնայելով սաստիկ ցրտեր եմ կերել, ջարդվել, անքուն գիշերները սարերով անցել և մինչև անգամ հիվանդացել։ Բորժոմից սկսած ձյունի մեջ եմ եղել մինչև Էջմիածին, միայն այստեղ կատարյալ գարուն է։ Ճանապարհին պատիժներից շատ պատիվներ եմ առել։ Այդ բոլորի մասին կպատմեմ, երբ որ գամ. բայց, ուղիղն ասած, ես չգիտեի, թե այսքան ուշադրության արժանացած կլինեմ։ Խե՜ղճ ժողովուրդ, որ յուր աղքատությունովն էլ է ուրախանում։ Նորություններ եմ լսել և «Հորիզոնի» մասին։ Բանից երևում